Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը սպանեց քաղաքականությունը՝ Հայաստանում դադարեցին ի հայտ գալ քաղաքացիական շարժումները
Դիտել նաև
Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան
Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
«Նիկոլ Փաշինյանն անոնս է արել, որ Հայաստանը տանելու է դժոխքի մեջով». Ոսկան Սարգսյան
«Ինչո՞ւ ընտրողներին չէիք ասում, որ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է». Ոսկան Սարգսյան
Ապագան հասել է Իջևան. խանութներում բանանի կիլոգրամը 1200 դրամ է. Ոսկան Սարգսյան
Մի նկատառում ունեմ, եթե նկատել եք, ապա այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը սպանեց քաղաքականությունը Հայաստանում, ոչնչացրեց իր քաղաքական հակառակորդներին, իսկ ԱԺ-ի հարթակը վերջնականապես վերածեց «պեռաշկու» մասին անեկդոտներ պատմելու ամբիոնի, Հայաստանում դադարեցին ի հայտ գալ նաև քաղաքացիական շարժումները, չնայած որ խնդիրները երկրում ոնց եղել են տենց էլ մնում են:
Ես ոչինչ չեմ ակնարկում, բայց երբ Սերժն ուներ քաղաքական խնդիր շատ էին «ծլում» քաղաքացիական շարժումները և քաղաքացիականը հակադրում էին քաղաքականին ներկայացնելով որպես ավելի ժամանակակից այլընտրանք: Իսկ հիմա, երբ Սերժը չունի մեծ քաղաքական հակառակորդներ, երկրում չի երևում նաև քաղաքացիական ակտիվը: Մտածեք, մտածեք այս մասին....
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից