Հաշմանդամություն ունեցողները հայտնվել են անելանելի վիճակում
«Ժողովուրդ»-ը գրում է.«Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառն այն է, որ նախարարությունը այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են: Ու հիմա արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները: Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք: Միայն թե սա հազիվ խնդրին ամբողջական լուծում տա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: