Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել. Մանե Գևորգյան
Դիտել նաև
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
«Ամոթ ա էս դարում նիկոլական լինելը». Արամ Գևորգյան
«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղային». Մանե Գրիգորյան
Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի. Արմեն Գևորգյան
Ընտրություններում ձախողված Մանե Թանդիլյանը ՌԴ դեսպանատան մոտ «Ռուսաստանը թշնամի է» կարգախոսներով ցույցի էր մասնակցել. Լուսանկարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,-նշել է նա։