Սեբաստիան Կուրցը ցանկանում է փակել մուսուլմանական մանկապարտեզները
Մուսուլմանական մանկապարտեզներ պետք է գոյություն չունենան, գտնում է Ավստրիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը: Նա հանդես է եկել նման հաստատությունները փակելու օգտին, որոնք մեկուսացված են ինչպես մշակութային առումով, այդպես էլ լեզվական:
Այդ հայտարարությունը արտգործնախարարն արել է «Kurier» թերթի կողմից կազմակերպված քննարկմանը: Ավստրիայի ԱԳ ղեկավարն առաջարկել է խստացնել գերմաներեն լեզվի տիրապետման պահանջները դաստիարակների և ուսուցիչների շրջանում: Ըստ Կուրցի, մուսուլմանական մանկապարտեզները չեն նպաստում երեխայի ինտեգրմանը հասարակության մեջ:
Հիշեցնենք՝ Սեբաստիան Կուրցը հանդես է գալիս փախստականներին Եվրամիությունից դուրս տեղակայելու քաղաքականության օգտին:
Zham.am