Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել hեռուստաաշտարակի պարսպին
Հունիսի 21-ին, ժամը 23:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում՝ hեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes C մակնիշի 34 PQ 345 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել hեռուստաաշտարակի պարսպին:
Փրկարարները տուժածներ՝ 1956 թ. ծնված Լ. և 2004 թ. ծնված Հ. Մ.-երին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
Հ. Մ.-ը հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Վարորդ Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Լ. Մ.-ը Էրեբունի ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: