Կներես աղջիկ ջան, ես էլ մտածեցի դե աղջիկ ա էլի աջն ու ձախը խառնում ա...
Երկրորդ դեպքն ա...
Տուն եմ գալիս, խաչմերուկից աջ կա հարաբերականորեն նոր ճանապարհ, որն ինձ պետք է։ Խաչմերուկից ձախը վաղուց հայտնի ճանապարհ է։
Տաքսու վարորդին ասում եմ.
_ Դանդաղ գնացեք, խաչմերուկից աջ պիտի թեքվեք
_Ա՞ջ
_Այո
_Ձա՞խ, թե՞ աջ
_Աջ
Թեքվում է... ձախ։
Բարկանում եմ.
_Ես ձեզ 3 անգամ ասացի, որ աջ թեքվեք, չեք լսու՞մ։
_Կներես աղջիկ ջան, ես էլ մտածեցի դե աղջիկ ա էլի աջն ու ձախը խառնում ա...
Աստղիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից