«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
1
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Դատախազներն ավելի կարևոր են, քան բժիշկները

«Yerevan.today»-ը գրում է. «Հայաստանը վաղուց դարձել է զուգահեռ իրականությունների երկիր: Մի կողմից հայրենազրկված քաղաքացու բողոքի ձայնն է, մյուս կողմից ժամացույցի և օծանելիքի կորստից բողոքող իշխանությունը, մի կողմում տնից զրկված, տեղահանված քաղաքացին, մյուս կողմից պահանջարկի հաշվին բնակարանի վարձն ավելացնող տանտերը, ի վերջո մի կողմում Արցախի 75 տոկոսի կորուստն է, մյուս իրականությունում այդ կորուստի մեղավոր իշխանությունը, որը հպարտանում է, որ աննախադեպ հատկացում է արել պատերազմից հետո Արցախին:

Եվ ահա, այս պայմաններում օրը սկսում ենք երկու լուրով: Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին:

Մյուս լուրով կարդում ենք, որ Շտապ օգնության ծառայության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը:

Նշենք, որ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար դրամ, իսկ տեղակալների աշխատավարձը կազմում է 727 հազար դրամ, ի դեպ, տեղակալները հինգն են: Այսինքն, այս որոշումի ընդունումից հետո գլխավոր դատախազը կստանա մոտ 2 միլիոն դրամ, իսկ տեղակալները՝ 1.5 միլիոն դրամ:

Դրամական միջոցների մասին: Արթուր Դավթյանի դրամական միջոցները 2020 թվականին ներկայացված հայտարարագրով կազմում են 7 մլրդ 6 մլն դրամ, նա ունի երեք հողամաս Շիրակի մարզում, երկու տուն՝ մեկը Երևանում, մյուսը՝ Շիրակի մազրում: Ի դեպ Արթուր Դավթյանի Աջափնյակում գտնվող «դղյակը» ըստ մամուլի հրապարակումների արժե ավելի քան 250 մլն, որը նա թղթով կառուցել է 43 մլն դրամով:

Հետաքրքիր է նաև ներկայացրած նախագծի հավելվածը, որի համաձայն՝ գլխավոր դատախազի, նրա տեղակալների պաշտոնները սահմանվել են որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ։

Հիմա անդրադառնանք շտապ օգնության աշխատակիցներին: Բժիշկները՝ մեկ 24-ժամյա հերթապահության համար վճարվում են մոտավորապես 17 հազար դրամ, բուժքույրերը՝ 11 հազար, վարորդները՝ 10 հազար դրամ։ Ամսական կարող են հերթապահել ամենաշատը 7 օր ու գիշեր: Բողոքի ակցիայի ժամանակ վարորդները նշում էին, որ 24 ժամ աշխատելուց հետո ստիպված այլ աշխատանք էլ են փնտրում, որ կարողանան ընտանիք պահել:

Առողջության առաջնային օղակի ծանրաբեռնվածությունը մշտապես ծանր է եղել, իսկ կորոնավիրուսային վարակից հետո ոչ միայն կրկնապատկվել է, այլև առավել ռիսկային է դարձել: Շտապօգնության աշխատակիցները ռիսկի գոտում են, վարակման դեպքերն էլ՝ հաճախակի: Ի դեպ, ամիսներ առաջ էլ բժիշկներն էին բողոքի ակցիա անում, որովհետև աշխատավարձն ուշացրել էին մեկ ամսով:

Իսկ թե ինչպես է որոշվել, որ դատախազների գործն առանձնակի ռիսկային է դարձել վերջին շրջանում, անհասկանալի է: Բայց գործունեության արդյունքն ակնհայտ է բոլորին: Թերևս դրանցից մեկը նշենք՝ այս կառույցը շուրջ երեք տարի ջանասիրաբար պաշտպանում էր մի հոդված, որը ճանաչվեց հակասահմանադրական: Ի դեպ, այդ ընթացքում էլ այդ գործի շրջանակներում պաշտոնի բարձրացումներ եղան, հարց է առաջանում՝ այս դեպքում ինչո՞ւ է կառավարությունը քաջալերում դատախազությանը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan