Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սլավմեդ ԲԿ ծննդատանը դուք ապահով ձեռքերում եք (Ֆոտոշարք)

Ի՞նչ է պետք կնոջը՝ հղիության ու ծննդաբերության հրաշալի, բայց բարդ ժամանակահատվածը թեթև, դրական և առանց խնդիրների անցկացնելու համար: Հատուկ հոգատար վերաբերմունք ամենամոտ հարազատների կողմից և վստահություն, որ իր հղիությունը հսկվում է բժշկական կենտրոնում, որտեղ կան սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներ ու լավագույն պայմաններ:

Հատուկ այդ նպատակով Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը ներդրվել է մի մոտեցում, որ կարելի է կոչել «ընտանիքի մոդել»: 2014թ-ից գործող ծննդատանը ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հղին իրեն զգա ընտանեկան հանգիստ, ապահով ու կոմֆորտ միջավայրում, ու ծննդատունը դիտարկի որպես իր «տան շարունակություն», որտեղ ինքը նաև պրոֆեսիոնալ մասնագետների հատուկ հսկողության ներքո է գտնվում: Կենտրոնի բազմապրոֆիլ բնույթն էլ հնարավորություն է տալիս ցանկացած խնդիր լուծել տեղում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ պրոֆիլի մասնագետների:

Սլավմեդ բժշկական կենտրոնում հաշվառվող կինը ունի հնարավորություն իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Այստեղ ձևավորված են հղիության վարման առողջ մասնագիտական ավանդույթներ: Ծննդատան մանկաբարձ-գինեկելոգները խստորեն հետևում են հղիության վարման հարցում Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային ու լաբորատոր հետազոտությունները: Բացի այդ, «Սլավմեդ» ԲԿ ծննդատունը մշակել է իր սեփական մոտեցումները՝ կատարելով սքրինինգներ, որոնք ցանկալի են, բայց ոչ պարտադիր: Արվում է հնարավորը՝ նվազեցնելու անհաս և թեթև քաշով երեխաների ծնունդը, հղիության վաղաժամ ընդհատումները և վաղաժամ ծննդաբերությունները: Կենտրոնում հատուկ ուշադիր են, որ հաշվառված հղիները պարտադիր ժամանակին այցելեն մասնագետին՝ խուսափելու համար անցանկալի բարդություններից:
«Սլավմեդ» ԲԿ-ում հղիության ընթացքի վարումն իրականացվում է վճարովի հիմունքներով՝ յուրաքանչյուր եռամսյակը քսան հազար դրամ, այսինքն՝ հղիության ամբողջ ընթացքը՝ վաթսուն հազար դրամ:

Հղիության բարդացված ընթացքի դեպքում պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվում է: Այս դեպքում կա երկու տարբերակ. եթե դա ուղղակի ամբուլատոր այց է, արվում է լրացուցիչ վճարով: Եթե կա ավելի լուրջ խնդիր, և կինը կարիք ունի ստացիոնար բուժման, իրականցվում է անվճար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Երևանում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին «Սլավմեդ» ԲԿ-ում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունքի ունի:

Ավելին, կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն, անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության հե՞տ, թե՞ ուրիշ օրգանների պաթոլոգիաների կամ պատահարների հետ:
«Մեզ մոտ հմուտ մասնագետների առկայությունը, մանկաբարձ-գինեկոլոգների երկարատև աշխատանքային փորձն ու նրանց սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ապահովում են հղիության և ծննդաբերության շրջանի հարմարավետ և անվտանգ վարումը: Կարևոր է նաև կենտրոնի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով՝ սկսած բոլոր ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումներից, վերջացրած ծննդալուծման ընթացքն ու փոքրիկի հետծննդյան խնամքը ապահովելու հնարավորություններով: Մեզ մոտ մինչ այսօր լույս աշխարհ է եկել շուրջ 1600 երեխա»,-նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը:

Ի դեպ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հրամանագրի՝ ծննդկանի մոտ այցելուների քանակը սահմանափակված է երկու անձով՝ հիվանդանոցի կողմից սահմանված այցելության ժամերին: Մնացած այցելությունները վճարովի են: Սլավմեդ Բժշկական կենտրոնում վճարովի այցելություններ չկան, բայց բաժանմունքի ղեկավարը հորդորում է այցելությունների քանակը սահմանափակել այն մարդկանցով, ովքեր հետագայում ապրելու են մոր և երեխայի հետ. «Դրա պատճառը շատ ռացիոնալ է և ուղղված է ծննդկանի և փոքրիկի ֆիզիկական առողջությանն ու հոգեվիճակի պահպանմանը: Չպետք է մոռանալ, որ ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Նա ծախսել է հսկայական ֆիզիկական և հոգեբանական ուժ, եթե երեխան առաջնածին է, պետք է սովորի՝ ինչպես կերակրել և այլն: Եվ այդպիսի վիճակում շատ ազգականների այցերը ցանկալի չեն, մանավանդ որ կարող են վարակներ տարածված լինել: Եթե կոնկրետ ժամանակահատվածում քաղաքում տարածված վարակներ կան, օրինակ՝ գրիպ, այցելությունները պաշտոնապես արգելվում են»,-զգուշացնում է Դավիթ Իգնոյանը:
«Սլավմեդ» Բկ-ում կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում ընդունված է իբրև ամենաբարենպաստ եղանակ՝ հետծննդյան սթրեսը նվազեցնելու համար:

Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք բազմիցս ուսանել և մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan