Ռուս յակասերներից է մեզ «նվեր» մնացել
Հանուն մեր նյարդերի - 73
.....................
Կենտրոնական Ասիայի բարձրլեռնային շրջաններում ապրում է զարգացած եղջյուրներով ու երկար մազերով բուսակեր խոշոր մի կենդանի՝ ՅԱԿ անունով (տիբեթյան ցուլ): Բրդատու, մսատու, կաթնատու օգտակար կենդանի է:
Հայաստանում ՅԱԿի «երկրպագուները» :) խաղաղ կենդանու նկատմամբ իրենց ջերմ վերաբերմունքն արտահայտելու ձևը գտել են: Նրանք ՅԱԿ են գոյացնում այնտեղ, որտեղ չկա. ԱՂՅՈՒՍ+ԱԿ=ԱՂՅՈՒՍԱԿ, ըստ յակասերների՝ աղյուսյակ, ՍՅՈՒՆ+ԱԿ=ՍՅՈՒՆԱԿ, յակերեն՝ սյունյակ: Յակերեն է նաև պայուսյակ-ը, որ ասում են ՊԱՅՈՒՍԱԿ-ի փոխարեն:
ՍկվազնՅԱԿ (միջանցահով, միջանցաքամի) բառն էլ ռուս յակասերներից է մեզ «նվեր» մնացել: :)
Ո՛չ յակերենին: :) :) :)
Հ.Գ. Մեզ հարազատ ԿԻՍԱՄՅԱԿ, ԱՂԱՎՆՅԱԿ, ՀԱՏՈՐՅԱԿ, ՔԱՌՅԱԿ, ԱՌԱՆՁՆՅԱԿ և հայերեն մյուս ճիշտ բառերին կանաչ ճանապարհ:
Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից