ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «…ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, և փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը:
«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում:
Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ՝ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, և առաջիկայում պաշտոնական Երևանի հայտարարություններում սա կերևա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: