Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Հայաստանի «ներքին գործերը» և Եվրոպական միությունը. ԻՔՄ

Երեկ՝ հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից արված հայտարարությունը իշխանության որոշ ներկայացուցիչների բուռն արձագանքին է արժանացել:

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին նշել էր. «Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»: Նա նաև խորհուր էր տվել բարեփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և փոփոխել նրա կազմը՝ ընդգրկելով քաղհասարակության ներկայացուցիչների: «Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպե՞ս կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց», – նշել էր ԵՄ դեպսանը: Դեսպանը նաև խոսել է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին:

ՀՀԿ-ի պատասխանը

ԵՄ դեսպանին պատասխանել էին երկու բարձրաստիճան հանրապետականներ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ Դավիթ Հարությունյանի խոսքերի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պե՞տք է փոխվի, թե՞ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, որը որոշվում է Ազգային ժողովում»: Ըստ նրա՝ Սվիտալսկու հայտարարությունը «որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով»:

Գրեթե նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ ԵՄ դեսպանը մատնանշեր դրական բարեփոխումները և ոչ թե «գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ»:

Ինչո՞ւ ԵՄ-ն

Հայկական իշխանությունների պատասխանը ԵՄ դեսպանի քննադատությանը ուշագրավ են երկու հիմնական պատճառով: Առաջին հերթին հետաքրքիր է, որ միայն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են հայտարարությամբ հանդես գալիս՝ փորձելով քննադատել ԵՄ դեսպանին: Սա բնականաբար պայմանավորված է նրանով, որ Պյոտր Սվիտալսկին, ով ըստ ամենայնի հոգնել է իր ներկայացրած միության կողմից ՀՀ ժողովրդավարական իստիտուտների, այդ թվում ընտրությունների բարեփոխմանն ուղղված ահռելի գումարների տրամադրման աննպատակ վատնումից և քննադատել է իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահելու նպատակով ընտրական օրենսգիրքը փոփոխելու հանգամանքը:

Բնականաբար, եթե ԵՄ դեսպանի քննադատությունը ուղղված լիներ որևէ այլ կուսակցության դեմ, ապա ՀՀԿ-ի կողմից դա ներքաղաքական կյանքին միջամտություն չէր համարվի: Ավելին՝ երբ, օրինակ, ռուս քաղաքական գործիչներն առաջարկում են Հայաստանում ռուսերենը դարձնել պետական լեզու կամ ընդունել քաղհասարակության աշխատանքը սահմանափակող օրենսդրական կարգավորումներ, ոչ մի նախարար կամ ԱԺ պաշտոնյա երբևէ դա չի որակավորում որպես միջամտություն ներքաղաքական կյանքին:

Երկրորդ պատճառը դա ԵՄ-Հայաստան և ընդհանրապես Եվրամիություն-երրորդ երկրներ հարաբերությունների ֆորմատն է: Ոչ անդամ հարևան երկրների հետ իր հարաբերությունները սովորաբար ԵՄ-ն կառուցում է այդ երկրների ներսում բարեփոխումների ուղղությամբ ջանք ներդնելով: Բարեփոխումները նպատակ ունեն այս երկրները դարձնել հնարավորինս ավելի ժողովրդավար և տնտեսապես զարգացած, որպեսզի ԵՄ-հարևան երկրներ փոխհարաբերություններն ու առևտուրը հիմնված լինեն փոխադարձ վստահության, փոխօգնության և անվտանգության պահպանման ուղղությամբ համատեղ ջանքերի վրա:

Մասնավորապես, 2017 ԱԺ ընտրությունները անց կացնելու համար ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 7 մլն եվրո: Ավելին՝ քանի որ ԵՄ-ն ֆինանսավորում է ժողովրդավարական բարեփոխումները, իսկ հայկական կողմը պատրաստակամորեն ընդունում է հսկայական գումարները (իսկ հնարավորության դեպքում նաև խնդրում ավելին) հետևաբար պետք է պատրաստ լինի նաև ֆինանսավորողի քննադատությանը, եթե գումարները իրական նպատակին չեն հասնում: Հետևաբար կամ պետք է այդ գումարները չվերցնել, կամ վերցնելուց հետո չմոռանալ, որ վերցրել ես:

Հ.Գ. Հարկ է նաև նկատել, որ վերջին տարիներին ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցերը դադարել են լինել զուտ պետությունների ներքին գործեր: Ի վերջո, որևէ մեկը չի զարմանում, երբ միջազգային հանրությունը քննդատում է, օրինակ, Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վատթարացող վիճակը:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan