1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Երևանում բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա (տեսանյութ) Տարոն Մարգարյանը այսօր ևս պնդել է՝ հրաժարական չի տա (տեսանյութ) Կարո Եղնուկյան. «Դատական համակարգը նախկին իշխանությունների տիրապետության տակ է» (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում. Թերեզա Մեյը՝ Նիկոլ Փաշինյանին Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Երևանում բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա (տեսանյութ) Տարոն Մարգարյանը այսօր ևս պնդել է՝ հրաժարական չի տա (տեսանյութ) Քաղաքապետարանը վաճառե՞լ է Դերժինսկու անվան դպրոցի տարածքը. Ալեն Սիմոնյանի տեսանյութը Սամվել Ալեքսանյանը պարել է Վերջին զանգի տոնակատարության ժամանակ. Տեսանյութ Կարո Եղնուկյան. «Դատական համակարգը նախկին իշխանությունների տիրապետության տակ է» (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Մեր դեպքում պետական կոչումներն ու մրցանակները իշխանության ձեռքին եղել ու մնալու են որպես գործիք Երևանում պայթյուն է որոտացել ձայնային ազդանշանների տեղադրման կետում Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը «Ժողովուրդ». Պանդորայի արկղը բացվեց. ապօրինի հարստացածների բացահայտումը շարունակվում է ԱԱԾ-ն պնդում է, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմա. Տեսանյութ Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում. Թերեզա Մեյը՝ Նիկոլ Փաշինյանին «Բուսաբանական այգում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են». Դավիթ Սանասարյան Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել դիմումը Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին (տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց (տեսանյութ) Պաշտոնյաների որդիների ծառայությունը [բանակում] պետք է «դարձնենք սկզբունք». ՀՀ վարչապետ. Տեսանյութ «Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ (ուղիղ միացում) Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյանն օդանավակայանից Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ) ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում (տեսանյութ) Հայտնաբերված դիակի հետքերով. ընկերներով թմրամիջոց են օգտագորրծել. ինքնախոստովանական ցուցմունք Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ հետևողական լինել և մեքենաներ չտրամադրել երեխաներին. Տեսանյութ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Տեսաուղերձ. Զգույշ եղեք այսօր. լավ օր անցկացրեք. Արայիկ Հարությունյան Ովքեր են իրապահների ուշադրության կենտրոնում հայտնված պաշտոնյաները. կան կալանավորվածներ. «Ժողովուրդ» Պետք է ճիշտ, ազնիվ, բաց ձևով ներգրավել սփյուռքին. Արմեն Սարգսյան. Տեսանյութ Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան. Տեսանյութ Մամեդյարով․ Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Դավիթ Տոնոյանը ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական կներկայացնի. Տեսանյութ Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ ԱԺ ճեպազրույցները (ուղիղ միացում) «Բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով». Արտգործնախարար. Տեսանյութ Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Այսօր Վերջին զանգն է Թբիլիսին եւ Վրաստանի մի քանի տարածաշրջաններ մնացել են առանց ԷլեկտրաԷներգիայի Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նիստը (ուղիղ միացում) Խոշոր ավտովթար. Երևանում Nissan-ը գլխիվայր շրջվել է. Վերջին զանգին մասնակցող վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն» Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Արթուր Աղաբեկյան. Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ. ՀՀ ոստիկանություն Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է «Վերջին զանգ»-ի առթիվ. Տեսանյութ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին (տեսանյութ) Սպարտակ Սեյրանյանը պատգամավորական մանդատ ստացավ Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է. Միհրան Պողոսյան Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ) Կարո Եղնուկյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց (տեսանյութ) Անդրանիկ Թևանյան․ «Քաղբանտարկյալների ազատման համար ճնշումն ավելացվելու է» (տեսանյութ) Անկարան վերստին քննադատում է Բեռլինին․ «Գերմանիայում ժողովրդավարության պակաս կա» Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ» Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Իրանի հոգևոր առաջնորդը վերջնագիր է ներկայացնում Եվրոպային Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել թուրքական լիրան օտար արտարժույթով չփոխանակել Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու մասին Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել Սիթիում միջատների առկայության հետքերով. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Տարոն Մարգարյանի որոշմամբ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից Շարմազանովը մեկնել է Սլովակիա Ուլնեցի փողոցում խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել Իսոյանին, կալանքի միջնորդություն է ներկայացվել «Ֆեյբուքյան ասուլիս» -ի հյուրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է. Տեսանյութ Պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Սերժ Սարգսյանի նկարը հանել եմ, Նիկոլ Փաշինյանի նկարը փակցված չէ աշխատասենյակում. ՔԿ փոխնախագահ «Կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք». ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել
Հարցում

ՊՆ երկրորդ ուղերձը

Շաբաթներ առաջ Վիգեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որը նորություն էր թե բովանդակության, թե՝ ոճի առումով։ Նախարարական պատային սառնության եւ կեղծ պաթետիզմի փոխարեն նա իր ուղերձի առանցքը դարձրեց մարդկային լեզուն եւ իրական խնդիրները։

Հայաստանում Պաշտպանության Նախարարն իր կարգավիճակով միշտ ավելին է եղել, քան նախարարը։ Դա է պարտավորեցնում թշնամին, իրականությունը, պատասխանատվությունը։

Օրեր առաջ մենք ունեցանք ծանր կորուստներ՝ զոհեր եւ վիրավորներ՝ փայլուն տղերք դիրքերում։ Ամեն նոր վիրավորը, զոհը, միջադեպը ահազանգ պետք է դառնա նորից վերանայելու շատ բաներ մեր պետության կյանքում եւ բարքերում։

Կան բաներ, որոնք հրամանագրերով հնարավոր չէ կարգավորել, բայց հանդուրժելը՝ վտանգավոր է։

Վ. Սարգսյանն ունի բարոյական իրավունք ու, երեւի նաեւ պարտավորություն, հանդես գալու նոր ուղերձով, որտեղ նոր առանցքը կլինի տիրող բարքերը եւ զինվորի կյանքի գնով խաղաղ ապրելու մշակույթը։

Պետք է սովորել ապրել ավելի զուսպ եւ համեստ։ Երբ 18-20 տարեկանները կանգնած են թուրքի դիմաց, խաղաղության և պատերազմի սահմանին ճիշտ չէ Երեւանում անել միլիոնավոր դոլարանոց հարսանիքներ։ Ի՞նչ է ուզում ասել այս խավը. Մենք թքած ունենք, սա ՄԵՐ երկիրն է։ Իսկ այս օրերին Երեւանում նման հարսանիքների շարք էր։

Պետք է զուսպ լինել կյանքի բոլոր դրսեւորումներում։ Ավտոմեքենաներից մինչև կենցաղ, մինչև արտասանած նախադասություն։ Այո, սա հրամանագրով կարգավորել հնարավոր չէ։ Բայց կան այլ տարբերակներ. Եթե իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մի երկու անգամ չգնան նման թանկ հարսանիքներ, ապա հաջորդներն անմիջապես կհասկանան և կանեն հետեւություններ։

Պաշտպանության նախարարը կարող է խոսել, այն մասին, որ տղերքի զոհվելու օրը Երեւանում սրճարանների երաժշտությունը կարելի էր անջատել կամ գոնե մեղմել, որ ռեստորաններում երգի ու պարի չդադարող դոփյունը կարելի էր այդ օրը չանել։

Պաշտպանության նախարարը կարող է խոսել այն մասին, որ տղերքի հուղարկավորությունները չարած չի կարելի հրավառություն անել։ Չի կարելի մի տհասի քեֆը հանրայնացնել «սալյուտով», երբ ունենք զոհեր և վիրավորներ։

Պաշտպանության նախարարը կարող է խոսել նաեւ հեռուստաընկերությունների պահվածքի մասին (ոչ բոլոր՝ իհարկե)։ Այստեղ նույնպես նոր մշակույթի անրաժեշտություն կա։

Եվ վերջապես պաշտպանության նախարարը կարող է կոչ անելի իսկապես ավելի զուսպ խաղաղ կյանքի։ Այն խաղաղ կյանքի, որն ապահովում են իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները, զինվորականները։

Այս ամենը կարող էր չլինել, եթե հասարակությունը համապատասխան վերաբերմունք ցույց տար, ինքը մերժեր։ Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Բայց այստեղ էլ մենք գիտենք իրականությունը, եւ գիտենք, որ մեր հասարակությունը կարիք ունի տարրական հուշումների, ուղղորդումների։ Տարիներ ի վեր, մեզ մոտ խաթարված է «կարելի է, չի կարելիի» սահմանը։

Մեկը պետք է ուղղորդի։ Տվյալ դեպքում դա կարող է անել ՊՆ։ Պաշտպանության նախարարն ունի դրա բարոյական իրավունքը, որովհետեւ նրա վրա մեծ բեռ է դրված։ Եվ նա այդ դեպքում կստանա հասարակության առողջ շրջանակների աջակցությունը։

Վ. Հ.

Հ. Գ. Կարող է լինել հակափաստարկ. Չի կարելի թույլ տալ, որ բնականոն կյանքը խաթարվի։ Եվ դա իրոք այդպես է։ Ուղղակի իմ ասածը ոչ մի կապ չունի բնականոն կյանքի հետ։ Ես խոսում եմ, ցավոք արդեն բնականոն դարձած, «հանրային դեֆեկտի» մասին։

Top-News.am

website by Sargssyan