Ռուսաստանում պահանջում են ազատել աշխատանքից Վլադիմիր Սոլովյովին (Տեսանյութ)
Լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր անունով նամակ է ստացել, որն ավելի շատ նման է խնդրագրի՝ նրան աշխատանքից ազատելու համար:
«Հունիսի 12-ի բողոքի ցույցի մասնակիցները հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, և, համաձայն ՌԴ սահմանադրական կարգի 3.1 հոդվածի, ՌԴ ինքնիշխանության ու իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է նրա բազմազգ ժողովուրդը: Սակայն Վլադիմիր Սոլովյովը, հավանաբար, մարդկանց տեղ չի դմում նրանց, ում տեսակետը չի համընկնում նրա անձնական կարծիքի հետ, և վստահ է, որ նրանց իրավունքները չպետք է պաշտպանվեն ՌԴ Սահմանադրությամբ», - ասվում է նրան ուղղված նամակում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովը հայտնի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի գլխավորած հակակոռուպցիոն բողոքի ցույցերից հետո այդ միջոցառման մասնակիցներին «երկու տոկոս կեղտ» է անվանել:
Zham.am