Սուրբ Պատրիկը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Յան Հուսը և Մարթին Լյութեր Քինգը Վաշինգտոնի Մայր Տաճարում (լուսանկարներ)
***
Ամերիկայում նշվող Հայրերի օրը այցելեցի ԱՄՆ հիմնադիր հայր Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարան Մոնտ-Վերնոնում։ Բարձրակարգ միջավայր էին ստացել՝ Գեներալի անունից առաջին դեմքով նրա կյանքը պատմող նմանակով, գիտական եղանակով ստացված՝ նրա երիտասարդ պատկերի մանեկենով, բազմաթիվ ինտերակտիվ քարտեզներով և այլն։
Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ մի ամբողջ հատված նվիրել էին «Նեսեսիթի ֆորտում» ֆրանսիացիներից ու հնդկացիներից երիտասարդ փոխգնդապետ Վաշինգտոնի կրած անփառունակ պարտությանը՝ տեքստային նկարագրությամբ ու շքեղ մակետով։ Ֆրանսիացիներն ու հնդկացիները մանկական ծուղակն են գցել երիտասարդ Վաշինգտոնին ու նրա 189 մարդկանց, որի արդյունքում նա գերի է ընկել ու ուղարկվել տուն (հավանաբար գերի է ընկել ֆրանսիացիներին, այլ ոչ թե հնդկացիներին, որոնք «Ժնևյան կոնվենցիաները» դժվար թե հարգեին)։
Մեր դասագրքերում ու թանգարաններում հայկական հերոսները, թվում է, երբեք պարտություն չեն կրում։ Միշտ հերոսական են ու հաղթական։ Գուցե դա՞ է պատճառը, որ երբեմն դժվար է լինում լիարժեքորեն «ընկալել» մեր հերոսների կերպարները։ Չէ՞ որ բոլորն էլ ունեցել են նաև ձախողումներ, թերություններ, սխալներ։ Եվ դրանց իմացությունը գուցե այդ մարդկանց մեզ ավելի հարազատ, ավելի հասկանալի դարձներ։
Այս առումով ամերիկացիներից երևի սովորելու բան ունենք։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից