Կոտրել են Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը
Երեկվանից անհասանելի է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը: Հովհաննիսյանն ասել է, որ իր էջը կոտրել են:
Այս կապակցությամբ նա գրառում է կատարել նաև իր թվիթերյան էջում. «Հարգելի հայրենակիցներ Ֆեյսբուքիս էջը ժամանակավոր խնդիրներ ունի, մինչև առավոտ կլուծվի: Այս պահին սահմանին հանգիստ է, կրակոցները քիչ են»,-գրել է նա: