Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
26
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ապրիլին 107.5 միլիարդ դրամի չափով հարկերի հավաքագրում ենք ունեցել. Վարդան Արամյան

Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր պաշտոնական կայքի (www.minfin.am) շնորհանդեսը, որն, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ուղղված է հասարակության վստահության ամրապնդմանը և հասարակություն-գերատեսչություն համագործակցության արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև կայքի ստեղծման ժամանակ շեշտադրում է կատարվել տեղեկատվության հասանելիության սկզբունքի վրա։

«Կայքը ստեղծելիս կատարվել են ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց հիման վրա, հաշվի առնելով հանրության շրջանում առկա պահանջները, իրականացվել է տեղեկատվության խմբավորում ըստ առաջնահերթությունների։ Արդյունքում կայքը դարձել է ավելի պարզ և մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված 3 քլիքի սկզբունքը։ Այն ենթադրում է, որ մուտք գործելով կայք՝ այցելուն կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն առավելագույնը 3 քլիքի օգնությամբ», - ընդգծել է նախարարը, որից հետո ներկայացվել է պաշտոնական կայքն իր հիմնական բաղադրիչներով և նորամուծություններով:

Շնորհանդեսին հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշելով, որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,5 տոկոս, ինչը ըստ նրա՝ բավականին լավ ցուցանիշ է առաջին եռամսյակի համար:

«Հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,7 տոկոս: Ամբողջ տարվա համար մենք թիրախավորել ենք 3,2 տոկոս տնտեսական աճ և բազմիցս կրկնել ենք, որ 3,2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,-ասել է Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է նախորդ ասուլիսի ժամանակ իր ներկայացրած կանխատեսմանը, որ առաջիկա ամիսներին տեղի է ունենալու բազային էֆեկտով տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղում և նշել, որ կանխատեսումն իրականացել է և չի բացառվում, որ հունիս ամսին ևս կարձանագրվի տնտեսական ակտիվության ցուցանիշի մի փոքր դանդաղում:

«Տնտեսական աճի ցուցանիշի էական նվազում առաջիկա ամիսներին չենք ակնկալում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում են ապահովել արդյունաբերությունն ու ծառայությունները: Վերջինիս մասով նպաստումը 4,5 տոկոս է, իսկ 2,4 տոկոսը ապահովվել է արդյունաբերության աճի հաշվին: Գյուղատնտեսության և շինարարության ոլորտում բացասական ցուցանիշներ են գրանցվել: Արտահանումը շարունակում է գրանցել առաջանցիկ աճ՝ ներմուծման նկատմամբ: 5 ամսվա ընթացքում արտահանման ցուցանիշի աճը կազմել է 16 տոկոսից մի փոքր ավել, իսկ ներմուծման ցուցանիշի դեպքում՝ ավելի քան 14 տոկոս»-ընդգծել է նախարար Վարդան Արամյանը:

Նախարար Արամյանի խոսքով՝ առաջին եռամսյակում հարկերի հավաքագրումը պլանավորածից ավելի արդյունավետ է եղել: «Ապրիլ-մայիս ամիսներին այն վարքագիծը, որ ունեցել ենք հարկերի հավաքագրման մասով, թույլ է տալիս պնդել, որ շարժվում ենք ճիշտ ճանապարհով: Ապրիլին 107.5 միլիարդ դրամի չափով հարկերի հավաքագրում ենք ունեցել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է շուրջ 97 միլիարդ: Այսպիսով երկու ամսվա կտրվածքով ունենք հարկերի հավաքագրման 10 միլիարդ դրամի աճ»,- ասել է նախարարը:

Ասուլիսի վերջում նախարարը վերջերս գործարկված ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի պաշտոնական կայքից (gp.minfin.am) լրագրողների ներկայությամբ առցանց տարբերակով գնել է պարտատոմս` ցույց տալով նոր հարթակի արդյունավետությունն ու հասանելիությունը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan