Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից և Վրաստանից նորարարության վարկանիշային աղյուսակում
Հայաստանը «Համաշխարհային նորարարական ինդեքս 2017»-ում գրավել է 59-րդ տեղը աշխարհի 127 երկրների շարքում: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Կորնելսկի համալսարանի, «INSEAD» ֆրանսիական բիզնես դպրոցի և ՄԱԿ-ի հովանո ներքո գործող Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո հրապարակված զեկույցում:
Նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել էր 60-րդ տեղը 128 երկրների շարքում:
Համաձայն ինդեքսի, Ադրբեջանը 2017 թվականին հայտնվել է 82-րդ տեղում, Վրաստանը՝ 68-րդ, Թուրքիան՝ 43-րդ, Իրանը՝ 75-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ տեղում: Շվեյցարիան յոթերորդ տարին անընդմեջ գլխավորում է այդ վարկանիշային աղյուսակը: Այնուհետև գալիս են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Սինգապուրը: Բացի այդ Հայաստանը հայտնվել է հողագործության արդյունավետ աճի հինգ երկրների շարքում՝ Սլովենիա, Բահրեյն, Լյուքսեմբուրգ և Բելգիա:
Zham.am
Լուսանկարը՝ Tumo.org-ի: