Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Պատերազմ Արցախում
Փիարն ու երկիրը. Պարզագույն սխեմաներ է կիրառում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ. Ստոլտենբերգ. Տեսանյութ Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ)

Իլհամ Ալիևը ամառը պատրաստվու՞մ է նոր պատերազմի Հայաստանի դեմ

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջեբրաիլի շրջանում կոշտ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի դեմ: Այսօր ադրբեջանական բանակն ուժեղներից մեկն է աշխարհում: Բանակաշինությունն Ադրբեջանի իշխանությունների համար առաջնահերթ հարց է: Վերջին տարիներին զգալի հաջողություններ են գրանցվել այդ ուղղությամբ: Մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Ձեռք է բերվում ամենաանհրաժեշտ ժամանակակից զենք, զինամթերք, տեխնիկա: Այդ թվում մեր երկրում արտադրվում է ռազմական նշանակության տարբեր արտադրանք», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը: Բացի այդ Ադրբեջանն ահռելի քանակությամբ զինամթերք ու ռազմական տեխնիկա է ձեռք բերում աշխարհի մի շարք երկրներից:


Նշենք, որ Ալիևի այս ռազմատենչ հայտարարությանը մի քանի օրից հաջորդելու է ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժություններ, որում ընդգրկված են լինելու ավելի քան 23 հազար զինվորական, մինչ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի մինչ 180 միավոր հրթիռահրետանային կայաններ, տարբեր նշանակության ռազմական ավիացիայի մինչ 30 միավոր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության սարքեր և այլն:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակն իր զորավարժություններն է անցկացնում այն պարագայում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեցին մասշտաբներով ավելի փոքր զորավարժությունները Նախիջևանում: Ի դեպ վերջին զորավարժություններին մասնակցում էին նաև թուրքական զինված ուժերը: Անշուշտ, բոլորի համար էլ պարզ է, որ նախիջևանյան զորավարժությունները դա Թուրքիայի յուրօրինակ մեսիջն էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ վերջինների պասիվությունը ղարաբաղյան խնդրում հանդուրժելի չէ: Ավելին վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվորեն խոսակցություն էր գնում այն մասին, թե պետք է արդյոք Նախիջևանում հիմնվի նոր թուրքական ռազմակայան, թե՝ ոչ: Պարզից էլ պարզ է, որ այս փուլում Թուրքիան չի ցանկանում գրգռել Ռուսաստանին, սակայն մյուս կողմից՝ Անկարան կատարելով Բաքվի պատվերը, փորձում է հասկացնել Մոսկվային, որ վերջինս կատարի իր խոստումը՝ արագացնելու ղարաբաղյան խնդրի լուծման առաջին փուլը, որը ենթադրում է, ըստ թուրքերի և ադրբեջանցիների, հայկական զորքերի դուրսբերում հայտնի հինգ շրջաններից:

Իսկ դրա գաղափարական և դիվանագիտական ձևակերպման համար Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դիվանագիտական նոր ձևակերպում մտցրեց՝ «տարածքներ խաղաղության դիմաց» («Land for peace»), ինչը փաստացի, կարելի է ասել, որ փորձ է ռադիկալ ձևափոխել Մադրիդյան փաստաթղթի բովանդակությունը, որը թևավոր կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ «տարածքներ ԼՂ կարգավիճակի դիմաց»: Մամեդյարովի առաջարկին, ինչպես հայտնի է, առձագանք եղավ Հայաստանից, մայիսին Սերժ Սարգսյանն իր ելույթում կրկնեց Հայաստանի տեսակետը, որտեղ նա նշեց, որ պաշտոնական Երևանը կողմնակից է Կազանյան փաստաթղթին: Բաքվից արձագանք չեղավ, փոխարենը սկսվեցին այն խոսակցությունները, թե Թուրքիան կարող է ռազմակայան տեղադրել Նախիջևանում:
Պաշտոնական Մոսկվան գերադասեց լռել այս պայմաններում, մանավանդ որ Մոսկվայի ակտիվ հետաքրքրություններն այլ տարածաշրջաններում էին:
Եւ, ահա, պաշտոնական Բաքուն իր պահեստազորի գեներալի շուրթերով սպառնաց Հայաստանին, թե իբր Ադրբեջանը շուտով կգրավի ոչ միայն Ղարաբաղը, այլև ողջ Հայաստանը:

Ահա, ադրբեջանցիների վերջին քայլը: Հունիսի 19-24-ը նրանք պատրաստվում են լայնամասշտաբ զորավարժությունների: Շատերը հոռետեսական են տրամադրված պատերազմի վտանգին, նշելով, որ միջազգային ներկայիս պայմաններում Ադրբեջանը ռիսկ չի անի դիմել վճռական քայլի: Անշուշտ այստեղ այս տեսակետն ունի իր տրամաբանությունը, սակայն մյուս կողմից պետք է նշել, որ Ադրբեջանում մեծ հույսեր ունեին, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո կտրուկ կաշխուժանա բանակցային գործընթացը և Մոսկվան կճնշի Երևանին, պահանջելով դուրս բերել վերջինիս զորքերը հայտնի հինգ շրջաններից: Հայաստանում ամեն տեսակի ընտրություններն արդեն ավարտվել են, սակայն լուրջ բանակցություններ այդպես էլ չեն վերսկսվել, ինչը լրջորեն մտահոգում է Բաքվին, իսկ ռազմատեխնիկայի ակտիվ տրամադրումը Մոսկվայի կողմից Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական հեղինակավոր կառույցի փակումը Ռուսաստանում, Բաքվի համար լավ ազդակներ չեն: Այստեղ ակնհայտորեն հիասթափված են Ռուսաստանի պասիվությունից, քանզի մեկ տարի առաջ, ըստ ադրբեջանցիների, իրավիճակը այլ էր: Այս տրամաբանությունը հուշում է, որ չի բացառվում, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն ակտիվացնելու համար կարող է կրկին դիմել ակտիվ ռազմական գործողությունների, անցած տարվա ապրիլյան պատերազմի մոդելով:


Հակոբ Կարապետյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan