Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր
19
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Կառավարությունը կսուբսիդավորի 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման նպատակով 329 մլն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Այս որոշման ակնկալվող արդյուններն են հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 30% եւ ծրագրի շրջանակներում 2021 թվականին կիրականացվի շուրջ 13,4 հազ. հա աշնանացան ցորենի ցանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություներ անելու պատճառով ոչ թե  բարձրորակ սերմացու են ցանում, այլ, ուղղակի, նախորդ բերքից ստացած կամ շուկայից սովորական ցորեն կամ հացահատիկ են վերցնում ու ցանում:

«Սա ի սկզբանե որևէ արդյունավետություն չի խոստանում: Մենք  քաղաքացուն ասում ենքՙ  ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն առնելուն ու այն որպես սերմ օգտագործում, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնելու ենք այնքան, որ կարողանաք լիցենզավորված սերմ գնեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է կարողանան ապահովել ու երաշխավորել, որ այն սերմերը, որ շուկայում առաջարկվում են որպես լիցենզավորված, իրոք սերտիֆիկացված սերմեր են:

 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե անցած տարվա փորձը հարյուր տոկոսով չի հաջողվել: «Որոշ խնդիրներ կան, բայց մենք որոշել ենք շարունակել պրոցեսըՙ ուղղելով այն խնդիրները, որոնք առաջացել են», - ասաց նախարարը:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan