ԼՂ հակամարտության հարցը մենք ինքներս էլ կարող ենք լուծել
ՀԱՊԿ տարածաշրջանի խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծվեն սեփական ջանքերով՝ առանց այլ պետությունների միջամտության: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հաղորդում է «rusarminfo.ru»-ն:
«Շատ կցանկանայի, որ մեր մոտ առկա խնդիրներն ինքներս լուծեինք: Մինսկում, Մոսկվայում, Երևանում և ՀԱՊԿ անդամ պետությունների այլ քաղաքներում՝ սեղանի շուրջը: Որպեսզի այլ պետությունների, խմբերի, կլոր սեղանների ազդեցություններ չլինեն: Առավելևս, որ մենք այդ խնդիրները կարող ենք լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Դրանք մեր խնդիրներն են: Մենք պետք է լուծենք դրանք առանց արտաքին քաղբյուրոյի և միջամտությունների», - Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանն ասաց Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև հավելեց, որ առկա հակամարտությունների հաղթահարումը կբարձրացնի Կազմակերպության հեղինակությունը:
Zham.am