Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այսպիսի ռազմարդյունաբերական համալիր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է:

Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների և գույքի մի մասը արտադրել հենց երկրում: Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ):

Նպատակը շատ լավն է, անշուշտ: Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը և արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը: Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ: Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս: Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել: Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին: Իսրայելական թե հետախուզական և թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած: Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ զարգացնել՝ ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի: Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին:

Ռազմական արդյունաբերությունը ունի մի հետաքրքիր «բնավորություն»: Տարիներ շարունակ նա նստում է տնտեսության «ուսերին», քամում նրանից ահռելի ռեսուրսներ, սակայն մի պահից սկսած՝ տասնապատիկը վերադարձնում: Այսօր ամբողջ աշխարհում քաղաքացիական տնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը վերցված են հենց ռազմական մշակումներից: Բայց ամենասկզբում ռազմարդյունաբերական համալիրը «ձրիակերի» պես պետք է նստի տնտեսության ուսերին, տնտեսությունն էլ պետք է համբերատար ու հետևողականորեն կերակրի այդ «ձրիակերին»: Ընդ որում, որքան շատ ու համեղ «կերակրի», այնքան շուտ կգա այն պահը, երբ ռազմարդյունաբերևական համալիրը կսկսի փոխհատուցել իր վրա կատարած ծախսերը:

Մենք այսօր էլ որոշակի զենք-զինամթերք արտադրում ենք՝ սկսած նռնակներից ու ականներից մինչև անօդաչու սարքեր: Բայց, օրինակ, մեր անօդաչուները անընդհատ կարիք ունեն արդիականացման, բազմազանեցման: Մեր արտադրած զինատեսակաները անընդհատ մրցակցության մեջ են լինելու աշխարհի լավագույն արտադրատեսակների հետ: Մեր անօդաչուները, օրինակ, պետք է ունենան շատ լավ էլեկտրոնային պաշտպանության համակարգ, որովհետև մեր հակառակորդը դրանք վերացնելու համար օգտագործելու է ոչ թե իր մշակած տեխնիկան, այլ, ասենք, իսրայելականը: Այսինքն՝ մեր անօդաչուները պետք է լինեն իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույնը և անընդհատ, ամեն ժամ արդիականացվեն, որովհետև անընդհատ արդիականացվելու է նաև հակառակորդի տրամադրության տակ եղած տեխնիկան:

Մի խոսքով, առանց հզոր, որակապես ու քանակապես զարգացող տնտեսության՝ մեր ռազմարդյունաբերական համալիրը չի կարող կայանալ: Իսկ դա նշանակում է, որ զարգացած տնտեսություն ունենալը ոչ թե հաճույք է, այլ անհրաժեշտություն: Կենսական անհրաժեշտություն: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը այդ գիտակցումը չունի: Կամ եթե ունի, ապա խնամքով թաքցնում է այն: Եթե լիներ այդպիսի գիտակցում, ապա տնտեսությունը չէր նվիրաբերվի մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին: Եթե լիներ այդպիսի գիտակցում, բիզնեսն ու իշխանությունը այսպես չէին սերտաճի, կոռուպցիան այսպիսի ամուր ու կառուցվածքային բնույթ չէր ունենա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan