ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ Բաղմանյանի և Գալստյանի հաստիքները կկրճատվեն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես մոտ մեկ ամիս առաջ մենք գրել էինք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվել է շտաբի պետի առաջին տեղակալ:
Մեր աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում պաշտպանության նախարարության օպտիմալացման շրջանակներում կրճատվելու են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները:
Գեներալ–լեյտենանտներ Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանը ստիպված են լինելու այլ աշխատանքի անցնել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: