Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

ԵՄ դեսպան. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին»

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- այսօր կայացած համաժողովում հայտարարել է Պյոտր Սվիտալսկին։ Հաղորդում է «Ազատություն»-ը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կարծիքով, Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի: Ըստ դեսպանի, անհրաժեշտ է հանձնաժողովում ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Սվիտալսկին այսօր Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովին նաև հայտարարեց՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իշխանությունը փորձում է Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իր շահերին։

«Սակայն աշխարհում Ընտրական օրենսգիրքը չի դառնում բաժանող խնդիր, կցանկանայի, որ նույնն էլ Հայաստանում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք Ընտրական օրենսգիրքը: Ինչպես ընտրությունները ցույց տվեցին, այն բարելավման տեղ ունի։ Հայերի համար կարևոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ես բարձր եմ գնահատում ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքն ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, ապա պետք է ունենա արժանահավատ գործող կառույց»,- ասաց դեսպանը:

Սվիտալսկին հավելեց՝ Հայաստանն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում բավական մեծ հաջողություն գրանցեց, երբ ընդդիմությունն ու իշխանությունը որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ ու քննարկել խնդիրները, այդուհանդերձ, նկատելով․ «Կոնսենսուսն Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որոնք չընդունվեցին: Խոսքն, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասին է:

Հայաստանում պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ ցուցակներն աշխատեցին, թե ոչ: Եկեք չտրվենք պատրանքներին, սա բավական լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն այս խնդիրը»: Եվրամիության դեսպանի խոսքով, ոչ ոք չի կարող ասել, թե հայաստանյան վերջին ընտրությունները եղել են կատարյալ, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, ժողովրդավարության այն չափանիշներին, որոնց ձգտում է:

«Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: Ես գիտեմ, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ ի համեմատ այլ երկիրների: Սա թող գնահատեն պատմաբանները:

Հաջորդ համապետական ընտրությունները բավական հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն»,- նաև ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը մոտենա հաջորդ ընտրություններին, երկրում զգալի փոփոխություններ կատարված կլինեն:

Պյոտր Սվիտալսկին այսօր իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի իրավապահ համակարգին, նշելով՝ եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, ապա երբեք չեն կարողանա համոզել մարդկանց, թե ի շահ հանրության է գործում։ «Թեև իրավապահ համակարգը պետության բաղկացուցիչ մասն է, այն չպետք է ընկալվի որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող համակարգ։ Հանրային ընկալումները պետք է փոխել»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ըստ նրա, ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, «թե ինչ է եղել դրսում»։ «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Միգուցե դրանք փոքր երևույթներ են, սակայն ազդեցիկ են։ Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։

Երբեմն բարդություններ կան քրեական գործերում նման փաստերի բացահայտման հետ կապված: Մինչդեռ այդ փաստերն ակնհայտ են: Կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ նման երևույթները վերանան»,- նաև ասաց դեսպանը, ընդգծելով՝ հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության: «Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հացում: ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, և Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»,- իր խոսքն ամփոփեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan