ՊԵԿ-ում վերադասավորումները շարունակվում են
Դիտել նաև
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել
«Բաքվի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է»․ Վարդան Ոսկանյան
Ներքին Ոսկեպարի փոխարեն արտաբերելով «Աշաղը Աքսիպարա», ջուր ենք լցնում թշնամական քարոզչության ջրաղացին. Վարդան Ոսկանյան
Մանկամտություն է հավատալ, թե Բաքվի վարչախումբը երբևէ կճանաչի ՀՀ որևէ տարածքային ամբողջականություն
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սեւանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։ Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետեւ գնաց Սեւանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ։ Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջեւանի հարկայինի պետ։ Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր։ Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի», - գրում է թերթը: