Հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը զույգ աղջիկ է ունեցել
Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել հեռուստամեկնաբան ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ զույգ աղջիկները: Այս մասին նորաթուխ մայրիկն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը. «Երկու երջանկություն: Էվա եւ Էլլա Էդուարդի Միհրանյաններ։ Բարով եկաք լույս աշխարհ»:
Հիշեցնենք, որ ընդամենը երեք տարի առաջ Գ. Փայտյանը պայքարում էր ծանր հիվանդության դեմ, եւ փաստացի նա ոչ միայն հաղթեց այս անհավասար «պատերազմում», այլ նաեւ վերաիմաստավորեց իր կյանքն ու նաեւ կյանք տվեց երկու փոքրիկների: Սա թերեւս չընկճվելու, դժվարությունները հաղթահարելու ու յուրաքանչյուր իրավիճակում ելքը գտնելու հնարավորության լավագույն օրինակն է:
Իսկ մեզ մնում է անհոգ մանկություն եւ անսահման երջանկություն մաղթել փոքրիկներին եւ շնորհավորել Գ. Փայտյանին՝ մայրանալու եւ բացառիկ հաղթանակի կապակցությամբ:
Աղբյուր՝ «Iravunk.com»