Քրեական հեղինակություն Կանևսկոյի թիկնազորի մոտ եղած զենքերը օրինակա՞ն են եղել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ մեկ շաբաթ առաջ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ:
Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ մեքենաների սրահներում եղել են զենք, որի օրինականությունը, սակայն ճշտվում էր: «Այս պահին այդ մասով ոչինչ չունենք ավելացնելու»,- երեկ մեր թղթակցին ասել են ոստիկանությունից:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանևսկոյը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: