2017թ. Թուրքիայում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել
Դիտել նաև
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը
Հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել». Էրդողան
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան
Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր «պարտավորությունները». Էրդողան
Ո՞ւմ էին ուղղված Գազայի բնակիչների մասին Էրդողանի խոսքերն, ըստ քաղաքագետի
2017թ. առաջին քառորդում Թուրքիայում 5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել:
Թուրքական «Akşam» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Եվրամիության երկրներում նույն ժամանակահատվածում միջին տնտեսական աճը կազմել է 2.4 տոկոս, եվրոյի գոտում՝ 2.5 տոկոս, «Մեծ յոթնյակի» երկրներում՝ 1.8 տոկոս, «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) երկրներում՝ 2 տոկոս:
Աղբյուրի համաձայն՝ այս ցուցանիշը մասնագետներին հիմք է տվել ենթադրելու, որ երկրի տնտեսական աճը առաջիկայում ևս կշարունակվի, ինչի շնորհիվ Թուրքիան ավելի գրավիչ կդառնա օտարերկրա ներդրողների համար:
Աղբյուր` Ermenihaber.am