Ադրբեջանը Իրանում բեռնափոխադրման երկաթուղային հանգույցներ կկառուցի
Դիտել նաև
Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
Ադրբեջանում ահաբեկչություն է կանխվել
Մեծ Բրիտանիան նախապատրաստո՞ւմ է Հայաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում
Որ գյուղերն է առաջնահերթ պահանջում Ադրբեջանը
Ադրբեջանի և Իրանի երկաթգծային գերատեսչությունների միջև կայացել է «Աստարայի բեռնման-բեռնաթափման տերմինալի կառուցման և շահագործման» պայմանագրի նախագծի ստորագրում:
Փաստաթուղթը ստորագրել են գերատեսչությունների ղեկավարներ Ջավիդ Ղուրբանովը և Սաիդ Մոհամաձադեն:
Պայմանագիրը նախատեսում է Իրանի տարածքում 1.4 կմ երկարությամբ երկաթգծի և 4 տերմինալների կառուցում «Ադրբեջանական երկաթգծեր» ՓԲԸ-ի աջակցությամբ: Համաձայն փաստաթղթի, «Ադրբեջանական երկաթգծեր» ՓԲԸ-ն կվարձակալի վերը նշված երկաթգիծը 15 տարի ժամկետով, իսկ տերմինալները՝ 25:
Ստորագրման արարողության ժամանակ գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ այդ նախագիծը կծառայի երկու երկրների կապերի ամրապնդմանը երկաթգծային ոլորտում:
Zham.am