Արամ Վարդևանյանը նշանակվել է վարչապետի ավագ օգնական
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»,– ասվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօր ստորագրված որոշման մեջ։
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989 թ., 1 նոյեմբերի, ք. Երևան
Կրթություն
2005-2011թթ.-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, մասնագիտությունը՝ իրավագիտություն
2011-2014թթ.-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան` ասպիրանտ
2011-2013թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան
Աշխատանքային գործունեություն
2011-2014թթ.-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժ/պ, վարչության պետ, ՀՀ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ
2014թ.-ից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս
2014թ.-ից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան` քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2015թ.-ից՝ ՀՀ արդարադատության ակադեմիա` դասախոս
2014-2016թթ.-ՀՀ Սահմանադրական դատարան` նախագահի խորհրդական
2016թ. սեպտմեբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական
Այլ տվյալներ
Զինապարտ է: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: 2014թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: