1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Օգոստոսի 12-14-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել
ԼՐԱՀՈՍ
Այս կրակի «հիմքերը» նոր չեն դրվել, այլ տարիներ առաջ Մոդել Շուշան Երիցյանը եղբոր և հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Ես նրանց ներել եմ. Գյումրու մանկատան նախկին սանը 25 տարի անց գտել է ծնողներին (Տեսանյութ) Անձնագրի վավերականության ժամկետները օգոստոսի 12-ից այլեւս չեն երկարաձգվելու «Նա նրբիկ է, անգամ երբ արտասվում է». Քիմ Քարդաշյան Էդմոն Մարուքյանը ապատեղեկատվություն է տարածում. ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի հետ կապված հարցը չի լուծվել Սկանդալ Ադրբեջանում. այս անգամ էլ լատվիացիներն են «խլել իրենցից Աղդամը» (լուսանկարներ) Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Խոսրովի անտառում խոշոր կաթնասունները և թռչունները չեն տուժել. Մարինե Կարապետյան Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկար) Ինչու է Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցներին 40-հազարական դրամ բաժանել Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ. դեպքի վայր է մեկնել 24 Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն բարդ պատմությունների կիզակետում Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ Լուսինե Թովմասյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջանը Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞ Բենզալցակայանները ցածր որակի բենզինը վաճառվում են բարձրի գնով «ՍԱՍ»-ի նախընտրական ժողովի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Կարեն Կարապետյանը 54-ամյակը նշել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Պուտինի և Թրամփի խոսակցությունը՝ ըստ Comedy Club-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մետրոյի «Երիտասարդական» կայարանը՝ 1980 թվականին Հիվանդության պատճառով թութակը զրկվել է փետուրներից և Համացանցի աստղ դարձել (լուսանկար) Թուրք երեխայի պարը գրավել է համացանցը (տեսանյութ) Նորից ուշադրության կենտրոնում՝ Աննա Սեմենովիչի բարեմասնությունները (ֆոտոշարք) Մեծանուն դերասանները՝ մեկ լուսանկարում Հայուհի Լորեն Խաշյանը կարող է 2020 թ. դառնալ ԱՄՆ առաջին տիկին Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է Շավարշ Քոչարյան. «Այո՛, առաջընթաց չկա Ադրբեջանի այդպիսի քաղաքականության համար» «Maroon 5»-ի տեսահոլովակի մոդելին չեն վերցնում աշխատանքի սեքսուալ լինելու և մեծ կրծքեր ունենալու պատճառով (լուսանկարներ) Ինչպիսի՞ն է եղել Կասկադը նախկինում (Լուսանկար) Սա տեսնելուց հետո դուք երբեք չեք երկարացնի ձեր եղունգները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սովետական մուլտֆիլմերի ահավոր կիկսերը (Տեսանյութ) Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային Մյասնիկյանի անունը հայտնի փողոցի վրայից հանելուն ես կողմ չեմ Ստեփան Դանիելյան. Իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով են թաքցնում Աշխարհի ամենատոտալիտար դիկտատուրան Հյուսիսային Կորեայում է Ինչպե՞ս է իրականում թարգմանվում Երևանի Չարբախ թաղամասի անվանումը Ծնունդների թիվը Հայաստանում գերազանցել է մահվան դեպքերի ցուցանիշը Թոշնած դեմքով ու սպիտակ մազերով․ Լուիզա Ներսիսյանն անճանաչելի է դարձել Հմայիչ Սիրուշոյի նոր լուսանկարը (լուսանկար) Ռուզանը ոնց որ ստրուկ լիներ, իսկ ամուսինը արքայության մեջ էր. հարևանները սկսել են նոր տեղեկություններ հաղորդել (տեսանյութ) Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նոր՝ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում. առաջին կադրերը նկարահանման հարթակից Անահիտ Բախշյանն իրեն նվիրած գումարը փոխանցում է զինվորին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Վարչապետը կիրակի օրը կմեկնի Աստանա Օգոստոսի 12-14-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով Փողոցների անունները փոխվելուց հետո կոռուպցիան պակասելո՞ւ է Օգոստոսի 6-ից 12-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ Վաղաժամ ծնված Ֆիոնա գետաձին՝ սոցկայքերի աստղ (տեսանյութ, լուսանկար) Ինչպե՞ս հեշտ ու արագ մաքրել նարինջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արևային էներգիա կուտակող ավտոբուս՝ զբոսաշրջային կենտրոններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Իսահակյան փողոցը՝ 1964 թվականին Ադրբեջանը ապահովում է ահաբեկիչների անվտանգությունը Թումանյան փողոցը. 1974 թ. լուսանկար Բարաք Օբամայի դուստրը չափից ավելի կարճ զգեստով գնացել է աշխատանքի (Լուսանկարներ) Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել Շուտով փողոցների անունները փոխելու պահանջով Բաղրամյան պողոտայում ցույցեր կսկսվեն ԴԱՀԿ-ն կոնյակ է վաճառում Սեպտեմբերին սկսվում է քաղաքական նոր թատերաշրջանը 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու նոր կարգ կներդրվի Վրաստանում հայաստանցի վարորդները երթևեկում են ամրագոտին ամուր կապած Անահիտ Հարությունյանի անկեղծ լուսանկարները Ռեպորտաժ փողոցից, որտեղ ոչինչ տեղի չի ունենում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Թե ինչպես Երևանի ոստիկանությունը կանգնեցրեց Lamborghini Aventador LP700-4 Roadster շքեղ ավտոմեքենան (Տեսանյութ) Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչյովայի դղյակը լուսանկարներով (տեսանյութ) Գեղեցկուհի դերասանուհի Տաթև Սարգսյանի (Bonya) կյանքը սոցիալական ցանցերում (լուսանկարներ) Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է իր շքեղ կառուցվածքը (Լուսանկար) Մենք, ունենալով հանքահումք, արտահանում ենք Քիմ Քարդաշյանը նորից ցնցել է իր տեսքով և ցելոֆանե զգեստով (Լուսանկարներ) Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն Խանջյան փողոցն ու Գետառը 1985 թվականին Ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն Ամենաանհավանական եւ վտանգավոր սելֆիները
Հարցում

Մարտակերտ. անվարժ ձեռագրով զինվորները

Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուր՝ «Հետք»


Հունիս: Մարտակերտ: Զորամաս: Դիրքեր: Հերթափոխի օր էր: Կրակում էին: Սովորաբար, հերթափոխի օրերին կրակում են, որովհետև տեխնիկայի, զինուժի տեղաշարժ կա:

Բանակում հարցազրույցի ժանրն, ըստ իս, երկկողմանի արհեստական է: Բարձրաստիճան զինվորականը չի անկեղծանալու լրագրողի առաջ, իսկ լրագրողն այս մասին գիտի, ու ձայնագրիչով զրույցն ընդամենը արարողակարգ է լինելու, բայց՝ ոչ զրույց կամ պատմություն իրականության մասին: Ձայնագրիչ չկար: Հարցազրույց՝ նույնպես: Հրամանատարի տեղակալ, հրետանու պետ Նորայր Ասլանյանը, մեղմ ասած, մեծ համակրանք չուներ լրագրողների հանդեպ և գտնում էր, որ մեր լրագրողներն իրենց մարտը տանուլ են տվել հակառակորդի լրագրողներին: Ես համաձայն չեղա նրա հետ, բացատրեցի՝ ինչու, և չընդունեցի, որ հակառակորդ կողմի լրագրողական ավանդույթը որևէ առնչություն ունի լրագրության հետ: Դժվար է հակաճառել զինվորականին, մանավանդ՝ բարձրաստիճան, բայց Նորայր Ասլանյանի մեջ ոչ հաճախ հանդիպող, ընդգծված բարեկրթություն կար, ու ես իրեն համարձակվեցի ասել, որ բանակային լրագրության պատկերը պայմանավորված է նրանով, թե ինչ չափանիշերով են զինվորականներն առաջնորդվում՝ում, ինչպես, ինչքան հնարավորություն տալ բանակի հարցերի մասին գրելու: Լրագրողը չի հավակնում ռազմական թեմաներին իրազեկ լինելու, լրագրողը հավակնում է կամ պետք է հավակնի խնդիրների մասին խոսելու հնարավորությանը, և այս դեպքում միայն կկոտրվի անմիջապես բացասականն արձանագրելու լրագրողական բնազդն ու կսկսի աշխատել մտածելու ընդունակությունը: Բայց…

Այստեղ մենք համակարծիք էինք, որ ինչպես բանակում, այնպես էլ մեր ոլորտում կրթվելու մեծ կարիք կա, որից հետո նոր կարելի է երազել պրոֆեսիոնալիզմի մասին: Մեր անհամաձայնությունն ու լրագրության մասին ունեցած հակադիր պատկերացոմները, նաև լրագրողների հանդեպ թերահավատ վերաբերմունքը չխանգարեցին ինձ մեծ համակրանք ու հարգանք ունենալ Նորայր Ասլանյանի հանդեպ:

Հրամանատարի տեղակալ, հրետանու պետ Նորայր Ասլանյանը հրաժարվեց խոսել ապրիլյան օրերի իր հերոսության մասին, չընդունեց «հերոսություն» բառն ու հակիրճ փոխարինեց «պարտականություն» բառով: Չուզեց խոսել «Մարտական խաչի» մասին, որով պարգևատրվել է ապրիլյան դեպքերից հետո:

Չուզեց խոսել:

Փոխարենն իր մեքենայով մեզ ուղեկցեց դիրքեր:

Նորայր Ասլանյանը ցույց տվեց իրականը: Միակ բանը, որից սիրով խոսեց՝ ապրիլին դիրքը հետ վերցրած Էդիկ Մալոյանն էր: Նրա մասին Նորայր Ասլանյանը խոսեց ուրախությամբ, իրոք, ուրախությամբ: Կանչեց Մալոյանին ու ասաց, որ հերոսը նա է, ինքն է վտանգել կյանքը, ինքն է հետ վերցրել գրաված դիրքը. «Մալոյանը, գիտե՞ք, որ գումարտակի հրամանատարն է. Ուրֆանյան, Աբաջյան, Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան… Ինքը հետ վերցրեց տղաների պահած դիրքը…»:

Ապրիլին նրանց անունները, թեև նկարով, կենսագրությամբ, մանրամասներով հասան մեզ, բայց իրենք մնացին անիրական մի բան: Տասնինը տարեկան տղան ինքն իրեն պայթեցնում է հակառակորդի` արդեն դիրք հասած զինվորների հետ, որովհետև այլ ելք չի տեսնում, մյուսը հրամանատարին մենակ չի թողնում, հրամանատարին, ով զոհվում է իր զինվորների հետ: Իսկ հիմա դիրքերում, որ ցույց են տալիս այդ տեղերը, ոնց որ նոր-նոր իրական են դառնում իրենք:

Դիրքը պահելու համար…դիրքը հետ վերցնողը….դիրքերը հանձնողի…

Նայում ես՝գորշ հողի կտոր է. անշուք, անտեսք, խիստ, փոշոտ, անբույս, անտերև, զինվորական տարածք՝ առանց որևէ հմայքի …մտածում ես` ինչ է կատարվում տղաների մեջ, որ էս փոշեթաթախ տարածությունը դառնում է գերնպատակ, ու տասնինը տարեկան տղան մինչև վերջ, մինչև իրական, զարհուրելի վերջ` պահում է այն:

Դիրքը հետ վերցրած Էդիկ Մալոյանը հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոնի տեսք ունի՝ ուժեղ, մի տեսակ անհաղթելի: Մտածում ես՝ ձեռնամարտ լիներ՝ բոլորին կհաղթեր: Բայց արդեն ձեռնամարտի կռիվ չէ, արդեն զինվորի կռիվ էլ չէ: Բարձրագույն տեխնոլոգիաներով պատերազմ է: Դիրքերում առաջվա պատկերը չէ՝ գիշերային տեսանելիության ու ջերմատեսիլ սարքեր են: Մնում է ուղղակի կաշվից դուրս գալ, որ պատերազմ չլինի:

Էդիկ Մալոյանը հրետանու պետի նման սակավախոս է: Հարցնում եմ իրենց կյանքից՝ բան չի ասում, սկսում եմ մանր կենցաղային հարցեր տալ՝ պատմում է, չի բողոքում, բայց հասկանում եմ, որ շատ բարդ է: Հարցնում եմ ուրախություններից՝ համարյա չկան, նշում է միակ ուրախությունը, ասում է՝ եթե ողջ ենք մնում, իրար գրկում ենք ու ուրախ ենք լինում: Հարցնում եմ ընտանքիների սոցիալական ապահովությունից՝ լռություն է, ասում է, դուք ինքներդ կարող եք գտնել ձեր հարցերի պատասխանները, ինքներդ գտեք, ես բան չեմ ասելու: Չգիտեմ` իմ պրոֆեսիոնալիզմն էր թերի, թե Մալոյանն էր շատ պինդ ու հաստատակամ, որ ոչ մի բան չասաց, բայց արդյունքում ստացվեց, որ «Մենք կյանքից հոգնել էինք, սակայն հավաքվելիս խոսում էինք կյանքի հրաշքների մասին»:

Ինչպես ինձ խորհուրդ տվեց Մալոյանը, ինքս գտա, համեմատեցի, տեսա: Շարքային դատախազը, որի կյանքը երբևէ վտանգի չի ենթարկվում՝ չհաշված հիպերտոնիան կամ սրտի անբավարարությունը, ինչպես դա պատահում է միջին վիճակագրական մարդու կյանքում՝ ստանում է 600 հազար դրամ աշխատավարձ: Դատախազը, որի կացութաձևը ընդունված է համարել ամենաբարեկեցիկներից: ԱԺ պատգամավորները, որոնց հիմնական մասի ծանրաբեռնվածությունը երանելի ծանրաբեռնվածություն է, որոնց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, եթե միմյանց չեն ոչնչացնում փողային հաշվեհարդարների ժամանակ, ստանում են 661 հազար 400 դրամ: Հանձնաժողովների նախագահները` 793 հազար 680 դրամ:

Մարդիկ, որոնք ապրում են կյանքի ու մահվան սահմանագծում, ստանում են նշված թվերի կեսից էլ քիչը: Որտե՞ղ է մեռել տրամաբանությունը: Ինչու՞ է ողջ սպայի աշխատավարձն ավելի քիչ, քան, զոհվելու դեպքում, նրա ընտանիքին հասանելիք գումարը: Սպան պիտի շահագրգռված լինի ապրե՞լ, թե՝ մեռնել, որ ապահով ապրի ընտանիքը, որին կենդանության օրոք շատ քիչ է կարողանում տեսնել:

Իսկ Երևանում համոզված են, որ Ղարաբաղում լավ են ապրում, ու դա Հայաստանի հաշվին է, Ղարաբաղում համոզված են, որ Հայաստանում ավելի հեշտ կլինի ապրել այդ նույն աշխատավարձով, որովհետև գները Ղարաբաղում ավելի բարձր են: Իսկ իրականում լավ են ապրում բոլորովին այլ մարդիկ: Մարդիկ, որոնց առաջ այս հարցը չեն դնում նույնիսկ հող հետ բերող ու ամեն օր մեռնելու գնացող բարձրաստիճան զինվորականները:

Իսկ դիրք հետ բերած Մալոյանը ի՞նչ տրամաբանությամբ պետք է Հայաստան զանգի ռոումինգով, կա՞ պատասխան:

Ի վերջո, «Սա Հայաստան է և վե՞րջ»: Եթե՝ այո, ապա ինչու պիտի թշնամու կողմից գրավված դիրքը հետ բերող Էդիկ Մալոյանը, որին պարգևատրեցին «Մարտական առաջին աստիճանի խաչ»-ով, Ղարաբաղից Հայաստան խոսի ռոումինգով:

Մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների տեքստերը կրկնվելուց կորցնում են բառի սրությունը: Սովորական են դառնում նույնիսկ «լարված իրավիճակ» ու «դիմել են պատասխան գործողությունների» արտահայտությունները: Երևանի վերացարկված ու հաճախ բեմադրված խաղաղության մեջ միշտ մտածել եմ` այսպիսի հաղորդագրություններին նախորդած գիշերներից հետո, Ղարաբաղում ապրող ու պատերազմը շնչափողերին զգացող ընկերներս, որոնց գիտեմ իրական կյանքում կամ ֆեյսբուքով, ոնց են ամեն այդպիսի հաղորդագրությունից հետո ֆեյսբուքում գրում ու նկար դնում սովորական կյանքի դրվագների մասին՝ սրճարան, ռոք համերգ, փաբ, պատմվածք, ո՞նց են կարողանում կյանքով պաշտպանվել պատերազմից: Կարողանում են:

Դիրքերում այդ օրը կրակում էին, հրամանատարը չուզեց, որ մենք բարձրանանք, համոզեցինք, հագցրեցին ապահովության բոլոր հնարավոր միջոցները: Երբ նա մեզ տեղավորեց տարբեր մեքենաների մեջ, որ..․հանկարծ, եթե…ապա…,գոնե մեքենաներից մեկը …, զգացի ինչ նուրբ է սահմանը կյանքի ու պատերազմի, ու ինչպես են ստեղծվում հաղորդագրությունները…

Ինքը մի փոքր հատվածում սկսեց շատ արագ քշել, բացատրեց, որ սա ամենատեսանելի տարածքն է, այստեղ շատ են կրակում: Բացատրեց հանգիստ: Լսեցինք հանգիստ: Համենայնդեպս, ցույց տվեցինք, որ լսեցինք հանգիստ: Այս մասում կարելի է ժպտալ: Հրամանատարը հրահանգեց ցրել մեքենաները, մի տեղում չկանգնեցնել, կրակի թիրախ ենք դառնում: Հետո դիրքից դիրք … Իսկ հետո, ամեն ինչից հետո, մի քանի ժամ անց, մենք էլ բոլորի նման նստած էինք Ստեփանակերտի սրճարաններից մեկում, ու «կարծես թե ոչինչ չէր եղել, ու ամեն ինչ կարգին է…»: Հենց այսպես են կարողանում մարդիկ սովորական ապրել պատերազմի կողքին: Ապրվում է:

Մարտակերտի դիրքերի դիտարկման կետում տեղադրված էկրանին հակառակորդի տարածքն է: Էկրանին նրանց բարդիներն այնքան խաղաղ շորորում են, որ մի պահ թվում է` հեռուստացույց ես նայում, ու հիմա պիտի երգ հնչի, ասենք. «Իմ հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի»-ն: Բայց սա հեռուստացույց չէ, ու էկրանի բարդիները հակառակորդի տարածքում են: Մեր և նրանց արանքում կրակակետերն են, որոնք նախատեսված են մահվան համար՝ մեր և նրանց:

Այս սարքերը մեզ շատ են պակասել, հիմա դրանք կան: Հրամանատարներն ասում են լավ կանացի աշխատանք է, նրբանկատ աչք է պետք: Էկրանից հայացքդ հեռացնել չես կարողանում, պատերազմն էկրանին է, էպիկենտրոնն է` առանց հեռավոր ու անորոշ հաղորդագրության: Ինքն է, որ կա: Անողոք, ռեալ, սառը:

Բլինդաժում տղաների հետ զրույցը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ սկսվում է «եսիմ, ոչինչ, ամեն ինչ լավ ա, բան չկա ասելու, դե եսիմ» արտահայտություններով: Հետո հասնում ենք մի կետի, որ ես լռում եմ՝ իրենք, իրար հերթ չտալով, խոսում են, բան են բացատրում, իմ` իրոք ոչ շինծու, չիմացած հարցերի պատասխանն են ձևակերպում` իրար ուղղելով, օրինակներով, իրար ընդհատելով: Ու սա արդեն զրույց է: Ու այս պահից ես հասկանում եմ` իրենք ով են, ոնց են դիմանում, ինչ են մտածում:

Ապրիլյան դեպքերից հետո դիրքերում տղաները շատ լարված էին: Այս անգամ` մեկ տարի անց, համեմատաբար խաղաղ են ու վստահ: Ապրիլյան օրերի մի քանի մասնակից կա, ովքեր դեռ չեն զորացրվել: Նրանց տղաները ներկայացնում են հատուկ հարգանքով: Դիրքը հետ վերցնելու մարտական գործողությանը մասնակցած Սամսոնյան Վահանը համեստ կանգնած է բլինդաժի պատի տակ: «Ի՞նչ էիր զգում հետ վերցնելու օրը» հարցիս չափազանց անկեղծ պատասխանում է. «Ոչ մի բան»: Ապրիլյան օրերի մասնակիցները առանձնապես չեն ուզում խոսել այդ օրերի մասին: Երբ իրականությունը շատ է՝ պատմելիքը քիչ է, իսկ հնարածն առհասարակ չկա: Հարցնում եմ իրենց` ենթադրենք ձեզ հետ ծառայող տղաներից մեկը, որ կիրթ, ազնիվ, դաստիարակված, նորմալ մարդ է, բայց ինտեգրման խնդիր ունի, չի մերվում, չի հարմարվում, չի պատկերացնում իրեն այս տեղերում՝ ո՞նց եք վերաբերվում, մի տեսակ ծաղրո՞ւմ եք: Տղաները նախ զարմացան, որ ասում եմ ծաղրում եք, հետո համոզեցին, որ չեն անի այդպիսի բան, դրանից հետո հարցիս, թե բա ո՞նց կօգնեք, պատասխանեցին մեծացած մարդու պարզությամբ. «Մի հատ բուտերբրոդ ես անում, տանում ես, ասում ես` «ապեր, կեր, լավ ա լինելու», ու ինքը էդ բուտերբրոդից հետո չի կարող չինտեգրվի, հաստատ բան եմ ասում»:

Բա…

Սա` արաբիկայի հոտի մեջ արթնացող քաղաքից շատ հեռու, ապահով օրից բևեռայնորեն տարբեր կյանքով ապրող տղայի պատասխանն էր. փաստորեն, ինչքան վտանգին ավելի մոտ` այնքան ամեն ինչ ավելի պարզ…

Պատին հենած կիթառը նկատել եմ, բայց անհարմար եմ զգում խնդրել, որ նվագեն: Իրենք զգում են իմ անհարմար զգալը, ու կիթառահարը՝ Դավիթ Գևորգյանը` նկարած աչքերով ու թարթիչներով տղան, որ Իջևանից է ու տեսեք` ինչ խաղաղ դեմքով է, սիրով նվագում է, թեև զգուշացնում է, որ լարից ընկած է գործիքը: Ես խոստանում եմ նրան նոր կիթառ, տղաներից մեկը իմ բլոկնոտում նշում է` ուր և ում անունով պիտի ուղարկեմ: Հիմա կարդում եմ նրա ձեռագրով արած գրառումը, իմ վարժ սղագրության կողքին նրա ձեռագիրն այնքան անվարժ ու մանկական է, ու ինքն է ինձ պաշտպանողը` իր դպրոցականի ձեռագրով…

Մարտակերտի դիրքերում Դավիթը սիրուն իսպանական մեղեդի էր նվագում, արևի տակ, հակառակորդի դիտակետերին դեմ դիմաց, բլինդաժում:

Հրաժեշտից առաջ ոչինչ չեմ կարողանում ասել, այդքան խելոք մի բան չգիտեմ, որ ասեմ իրենց, ովքեր մնում են դիրքերում, իսկ ես իջնում եմ:

Հրաժեշտից հետո երկու կարևոր բան, արդեն երկրորդ տարին, արդեն որերորդ դիրքում, կրկնվում է ու մնում է գլխիս մեջ: Առաջինը` բոլոր դիրքերում տղաներն ասում են, որ դիրքերում ավելի լավ է, քան զորամասում: «Դիրքերում մենք ենք մեր տերը, մենք ընտանիքի պես մի բան ենք»: Եվ մյուսը.

- Ծառայությունից հետո ի՞նչ ես անելու:

-Գնալու եմ Անապա, Վոլգոգրադ, Տամբով….

Տրամաբանությունը մահամերձ է… Զինվորին, ողջ մնալուց հետո, ապրել է պետք…

Իսկ այսօր առավոտյան լրահոսում կարդացի, որ մայիսին Մարտակերտում ծնվել է 129 երեխա:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

website by Sargssyan