Ռուսաստանում կրքերը թեժ են հատկապես Նավալնիի շուրջ. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը այս գիշեր 30 օր ժամկետով ձերբակալել է հայտնի ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին Մոսկվայի կենտրոնում չարտոնված հակակոռուպցիոն բողոքի ցույցին մասնակցելու կոչ անելու համար, ինչպես նաև իրավապահ մարմիններին չենթարկվելու համար: Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
«Ալեքսեյ Նավալնին մեղավոր է ճանաչվում վարչական իրավախախտման մեջ, դատարանը որպես պատիժ սահմանում է 30-օրյա կալանքը», - վճռեց դատավորը:
Ձերբակալության օրը որոշվել է հաշվարկել հունիսի 12-ից:
Նավալնիի փաստաբանները հայտարարել են, որ վիճարկելու են դատարանի վճիռը:
Հիշեցնենք նաև, որ երեկ ՌԴ մայրաքաղաքում և այլ քաղաքներում ցույցի մասնակիցներ են բերման ենթարկվել: Որոշ քաղաքներում գործի է անցել «ՕՄՕՆ»-ը՝ ՌԴ Ոստիկանության հատուկ նշանակության զորքերը:
Zham.am