Նախարարի փոփոխությունը թանկ է նստելու ՔԿՀ պետերի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղեկավարների վրա»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում, նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշխատող կադրերից: Իսկ որ ՔԿՀ-ներում կոռուպցիան աներևակայելի չափերի է՝ հայտնի է ամենքին:
Թերթի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձակուրդում, և վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռևս պարզ չէ. «Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: