Մեր երկրում զարգանում է խնամատար ընտանիքի ինստիտուտը (տեսանյութ)
«Կարևոր ձեռքբերում է այն, որ մեր երկրում զարգանում է խնամատար ընտանիքի ինստիտուտը, և նման ընտանիքների թիվն արդեն գերազանցում է երկու տասնյակը։ Կառավարության մոտեցումն է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա ընտանիքում և ստանա պատշաճ ծնողական խնամք։ Մենք հետևողական ենք այդ հարցում՝ խրախուսելով և ֆինանսապես աջակցելով բոլոր խնամատար ընտանիքներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։