Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Պատերազմ Արցախում
Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել

Արթուր Ալեքսանյանին Վրաստանում որակազրկեց թուրք մրցավարը. մանրամասներ (տեսանյութ)

Արթուրը գորգից հեռացավ գորգի անկյունում հայերի եւ վրացիների միջեւ ծագած վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու համար, այլապես վատ ավարտ կունենար, իսկ այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցված էր գոտեմարտը: Գլխավոր մրցավարն ազգությամբ թուրք էր, գորգում գործող օլիմպիական չեմպիոնն էր, բնական է, որ այս միջադեպից վրացիները պետք է օգտվեին: Այս հարցին պետք է լուծում տալ. մենք անպաշտպան ենք միջազգային մրցասպարեզում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից ասաց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի որակազրկումն ու պատճառները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ, որը սկանդալով եւ հայ ըմբիշի որակազրկմամբ ավարտվեց:

«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ գորգի մրցավարը անիմաստ միավոր տվեց Արթուրի մրցակցին, ինչը տրիբունայում բողոքի ալիք բարձրացրեց: Մինչ Արթուրը փորձում էր հետ վերադարձնել միավորները, գորգի ներքեւում Արթուրի գոտեմարտին հետեւող հայերի եւ տրիբունայում ներկա վրացիների միջեւ կռիվ հասունացավ եւ պատճառը վրացուն միավորներ նվիրելն էր: Այդ ժամանակ գոտեմարտը կանգնեցվեց:

Կռվին միացել էին նաեւ մեր թիմի տղաները եւ որպեսզի բարձրացած աղմուկը չվերածվի ծեծկռտուքի, Արթուրը մի պահ հեռացավ գորգից՝ հանգստացնելու կռվի բռնվածներին, այդ թվում եւ մեր թիմի տղաներին: Այդ ամենը մի քանի վայրկյան տեւեց, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի եւս 2 միավոր ավելացնեին վրացի Ռեւազ Նադարեիշվիլիին եւ հաղթանակը նվիրեն վրացուն: Մենք փորձեցինք բողոքարկել, բայց քանի որ մրցման գլխավոր մրցավարը թուրք էր, հասկանալի էր, որ ոչինչ փոխել հնարավոր չէր»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը մանրամասնեց, թե ինչպես է եղել վրացու նկատմամբ մրցավարների բացահայտ դրական վերաբերմունքը:

«Ամբողջ 5 րոպե 16 վայրկյանի ընթացքում վրացի ըմբիշը միայն պաշտպանվում էր եւ փորձում ուղղակի միավոր չտալ: Նա շատ պասիվ էր պաշտպանվում: Իսկ մրցավարները, հակառակ, պասիվություն տվեցին Արթուրին ու երկու միավոր շռայլեցին վրացուն: Դրանից էլ հանդիսատեսը վրդովվեց եւ վիճաբանություն ծագեց, քանի որ, նույնիսկ հանդիսատեսը համաձայն չէր այդ մրցավարության հետ: Վեճին մասնակցում էր նաեւ Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, ով իրեն շատ վատ պահեց: Նա էր կռիվ հրահրողներից մեկը նաեւ: Այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցրեցին գոտեմարտը, որպեսզի հարթվի լարված իրավիճակը:

Այդ ընթացքում, երբ կանգնեցրին գոտեմարտը, Արթուրը դեռ գորգի վրա էր: Տեսնելով, որ ավելի է թեժանում կռիվը, Արթուրն իջավ գորգից՝ կռիվը կանխելու: Հանդիսատեսն արդեն գորգ էր դուրս գալիս, քանի որ ոչ ոք համաձայն չէր այդ անարդար մրցավարության հետ: Ինչ ուզում, անում էին մրցավարները: Արթուրն իջավ, ժողովուրդը հանգստացավ, հանդարտվեց, վերադարձան տրիբունաներ, Արթուրն էլ վերադարձավ գորգ, որպեսզի շարունակի գոտեմարտը: Իսկ գլխավոր մրցավարը հայտարարեց, որ հաղթանակը տրվում է վրացուն, քանի որ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը:

Գոտեմարտի ավարտին մենք մոտեցանք գլխավոր մրցավարին՝ թուրքին, ով նաեւ օլիմպիական մրցավար է, փորձեցինք բացատրել, որ այդ ընթացքում այսպես, թե այնպես կանգնեցված էր գոտեմարտը, Արթուրն էլ իսկապես կանխեց լուրջ բախումը, մրցավարը հայտարարեց, որ իր որոշումը բեկման ենթակա չէ»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ NEWS.am Sport-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan