Եթե «Հրազդան» մարզադաշտը չհանեն «մասնավորեցման» ցուցակից՝ հնարավոր է Աշոտ Աղաբաբյանը գնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը: Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն:
Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից: Աղաբաբյանի խոսքով՝ կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել:
«Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ինչ կարող եմ անել… Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր միջոցները ու հնարավոր է՝ սեփականաշնորհենք»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: