«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

«Վերնախավում գեղցիների մի շերտ կա, որը քաղաքում հասել է հաջողության, և այլևս ոչ մի բան իրեն չի հետաքրքրում». Երվանդ Բոզոյան

MAMUL.am-ը զրուցել է  քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։

- Պարոն Բոզոյան, Հայաստանում վերջին երկու ընտրություններում էլ իշխանությունը հաղթանակ արձանագրեց և դրանով կարծես թե «ամեն ինչ իր տեղն ընկավ»: Ի՞նչ եք կարծում, այս փուլում, իշխանության ներսում, ամեն ինչ հա՞րթ է, թե ինչ-որ ներքին պայքարներ, այնուամենայնիվ, գնում են:

- Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, շատ պարզ է և այն, որ խոսվում է, թե հակասություններ կան իշխանության ներսում, կարծում եմ՝ մի փոքր չափազանցված են:

- Այս օրերին, ըստ որոշ լուրերի, պաշտոնակռիվ է գնում, մեկը գոհ է, մյուսը` ոչ. դա նորմա՞լ է:

- Կարծում եմ` դա նորմալ պրոցես է: Աշխարհում, ամեն տեղ էլ այդ պրոցեսները կան, և տարօրինակ կամ արտառոց դեպքեր չկան, որ ասենք` ահա նման բաներ են լինում, ինչը զարմանք կարող է առաջացնել, որ չէինք սպասի, թե էսպիսի բան կլիներ: Քիչ թե շատ կանխատեսելի պրոցեսներ են դրանք:

- Թեև հետընտրական զարգացումներ չեղան, բայց հիմա խոսվում է ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռ ստեղծելու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք դրա ստեղծումը և ի՞նչ կարող է այն մեզ տալ:

- Ես կարծում եմ, որ եթե խորհդարանական ընտրություներից առաջ այդ արտախորհրդարանական բևեռը չձևավորվեց, դրա պատճառն այն էր, այսպես կոչված` ընդդիմադիր դաշտի մեծ մասը վերահսկողության տակ է գտնվում իշխանության կողմից և իշխանությունը թույլ չէր տա, որ ընդդիմության մեջ տեղի ունենար այդպիսի մեծ կոնսոլիդացիա: Հիմա սպասել, որ ընտրություններից հետո կոնսոլիդացիա կլինի, իմաստը ո՞րն է, եթե ընդամենը 5 տարի հետո ընտրություններ պետք է լինեն: Եվ այդ կոնսոլիդացիան ի՞նչ կոնսոլիդացիա է, ինչի՞ շուրջ, ի՞նչ ռեսուրսներով, դրանք բոլորն, ընդհանուր առմամբ, հարցադրումներ են, որոնց պատասխանները չկան այս պահի դրությամբ:

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: Երկրում համեմատաբար հանգիս ու խաղաղ է կարծես: Սա ինչի՞ արդյունք է և որքա՞ն կտևի ըստ Ձեզ:

- Ես կարծում եմ հասարակությունն ընդամենը հոգնած է: Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում: Մարդիկ ոչ մի բանից ոչ մի սպասում չունեն: Իշխանությունն ազատվել է հասարակության վերահսկողությունից: Հասարակություն որպես այդպիսին գոյություն չունի: Կարելի է ասել` իշխանությունը մենակ է մնացել իր խնդիրների հետ և, փաստորեն, ինչ ուզենա, այն էլ կիրականացնի մինչև հաջորդ ֆորս-մաժորը: Իսկ այդ ֆորս-մաժորի ժամանակ արդեն առաջ կգա նոր իրավիճակ:

- Կարելի՞ է ասել` այս վիճակը ձեռնտու է իշխանությանը:

- Այո, նրանք ուզում էին, որ հասարակությունը ջլատված լինի, բայց հասարակությունն ինքն իր ձեռքերով իրեն ջլատեց, որովհետև հասարակությունն առողջ հասարակություն չէ, անառողջ պատկերացումներով հիվանդ հասարակություն է: Ինչո՞ւ. որովհետև առողջ հասարակություն ձևավորում է սեփական վերնախավը, իսկ վերնախավն զբաղված է ճղճիմ խնդիրներով, բամբասանքներով, մուտիլովկաներով, այսինքն` վերնախավն արժեքային համակարգային մեսիջներով հանդես չի գալիս, որպեսզի հասարակությանը, ժողովրդին ուղղորդի, թե ինչ պահանջներ պիտի ունենա: Տեսեք` տարբեր երկրներում տարբեր հասարակություններ տաբեր պրոցեսների մեջ են: Օրինակ, Վրաստանի հասարակությունը վատն է, թե լավը` կողմնորոշվել է, որ երկիրը պիտի գնա եվրոպական ստանդարտների ճանապարհով, փորձի Եվրոմիության անդամ դառնալ, ՆԱՏՕ-ի անդամ, հետո փորձի այդ ճանապարհով լուծել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Ես, իհարկե, վերապահումով եմ նայում այդպիսի դիրքորոշմանը, բայց այդ հասարակությունը գոնե ունի իդեաներ: Այդ իդեաների մեջ ես ենթադրում եմ, որ կան արտաքին խնդիրներ և ներքին: Ներքին խնդիրների մեջ ենթադրում է եվրոպական ստանդարտների ներգրավումը հասարակությանը, ինչը կարծում եմ, այդ երկրին հաջողվում է: Դրա արդյունքում ներդրումներ են լինում, երկիրը կամաց-կամաց զարգանում է, տնտեսությունը զարգանում է: Ընդամենը 10 տարի առաջ Վրաստանին Հայաստանի հետ համեմատել հնարավոր չէր, քանի որ Վրաստանը խայտառակ վիճակի մեջ էր: Այսօր արդեն պաշտոնական տվյալներով, իրենց կենսամակարդակով, մոտավորապես 10-15 %-ով ավելի լավ են ապրում, քան մենք: 10 տարի առաջ նրանք մի քանի անգամ ավելի վատ էին ապրում, քան մենք: Այդ տենդենցը նրանց մոտ զարգանում է, որովհետև Վրաստանի ժողովուրդը գիտի՝ ինչ է ուզում, ուր է գնում, ինչ խնդիրներ է ուզում լուծել:

- Հայ հասարակությունը չգիտի՞ ինչ է ուզում:

- Ոչ, հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ուզում, ինչ խնդիրներ է ուզում լուծել, որովհետև այդ հասարակության վերնախավն զբաղված է ճղճիմ մուտիլովկաներով, ինքը չունի արժեքային տեսլականներ, միակ տեսլականը, որ ունեցել է 96 թվականից` «Ղարաբաղը մերն է» տարբերակն է եղել, բայց Ղարաբաղը դա ֆիզիկական նյութական խնդիր է նաև, դա արժեքային համակարգ չէ միայն: Ըստ էության, երբ դու հասնում ես դրան և սպառվում ես որպես հասարակություն, կարելի է ասել` սա ուղիղ ճանապարհ է դեպի ինքնակործանման:
Վերնախավին պետք է մեղադրել, քանի որ նա է ուղղորդում հուսահատված հասարակությանը: Այս վերնախավը բազմաշերտ վերնախավ է` գեղցիների մի շերտ կա, որը քաղաքում հասել է հաջողության, իրականացրել իր կայնքի նպատակները, և նրանց այլ բան չի հետաքրքրում, մեկ այլ շերտ կա` քաղաքային շերտ, որոնք քաղքենիական առօրյայով են ապրում, և այդ քաղքենիական սովորություննեով և գավառական պատկերացումներով իրենք ոչ մի իրական իդեաներ չունեն` տապակվում են սեփական խնդիրների մեջ և օտարված են ժողովրդից: Մի երրորդ շերտ կա, որ բացի շահից, ուրիշ բան չի տեսնում. միայն շահերով է շարժվում: Աշխարհում ոչ մի հասարակություն միայն շահերով չի շարժվում: Ցանկացած երկիր իր առջև երկու գործոն է դնում` շահեր և արժեքներ: Հայաստանում վերջին 25 տարվա մեջ ոչ մի արժեք գոյություն չունի, ինչը եզակի երևույթ է: Ոչ էլ կա որևէ մեկը, որին կարելի է հավատալ և վստահել, թե նա կարող է իր շուրջը համախմբել շատ կամ քիչ քանակով մարդկանց: Չկա: բայց դրա պատճառը հենց այդ մարդիկ են, որոնք ինքնաոչնչացմամբ են զբաղված:

- Այսինքն Հայաստանում փոփոխությունների հնարավորություն կամ դրական տեղաշարժեր առաջիկայում չե՞ք տեսնում:

- Տա Աստված, որ այդ փոփոխությունը լինի, բայց ես, ցավոք սրտի, չեմ տեսնում: Եթե մեկ ուրիշը տեսնում է, դա լավ է: Նման փոփոխություն հնարավոր է միայն ֆորս- մաժորի դեպքում: Միայն այդ ժամանակ են մարդիկ ցնցվում, սթափվում և սկսում վերաիմաստավորել իրենց ապրած կյանքը:
Այս տարիների ընթացքում այն մարդիկ, որոնք եկան իշխանության, շատ արագ վարկաբեկվեցին, որովհետև պարզվեց, որ նրանք իրականում խաչագողեր են ոչ ավելի, հետո եկան այլ մարդիկ, որոնք նույնպես արժեքներ կրող չէին: Եվ այսպես մի քանի շերտից հետո հասարակությունն ընդհանրապես հիասթափվեց իր վերնախավից: Այսօր շատերն իրենց փրկությունը տեսնում են դրսի ուժերի մեջ, որն առավել ամոթալի է, բայց դա փաստ է: Այն ժողովուրդը, որն իր հույսը կորցնում է` դա պետականության փլուզման առաջին նախերգանքն է:

MAMUL.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan