Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Թոքային հիվանդություններ.լուծումները՝ մասնագետից

Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժ.գ.թ. Մկրտիչ Մկրտչյանը տասնյակ տարիներ զբաղվում է թորակալ վիրաբուժությամբ: 2014թ.-ից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի թորակալ վիրաբուժության ծառայության ղեկավարն է: Լինելով ոլորտին քաջատեղյակ անձնավորություն՝ բժիշկը հուսով է, որ կրծքավանդակի հիվանդությունների բուժումը մեր երկրում դեռ զարգացման միտումներ ունի. «Մենք ունենք զարգացած կարդիոլոգիա և կարդիոխիրուրգիա: Ցավոք նույնը հնարավոր չէ ասել թոքերի հիվանդությունների մասին, կա միայն մի քանի բաժանմունք և ընդամենը երկու տասնյակ թոքաբան: Իմ երազանքն է Հայաստանում ունենալ թոքային կամ շնչական կենտրոն»:

- Պարո՛ն Մկրտչյան, նախ՝ մի քիչ Ձեր մասին: Ինչո՞ւ և ինչպե՞ս եք ընտրել բժշկի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը:

- Ես ծնվել եմ Հայաստանի հյուսիսային շրջաններից մեկի՝ Աշոցքի Թորոս գյուղում՝ բժշկի ընտանիքում: Հայրսշրջանի գլխավոր բժիշկն է եղել, մայրս՝ շրջանային մանկաբույժը: Մանկուց տեսել եմ բժշկի և՛ ծանր, և ՛շնորհակալ աշխատանքը: Մշտապես եղել եմ հիվանդանոցներում, ներկա եղել վիրահատություններին: Հորս շուտ եմ կորցրել, մայրս և՛ ցանկանում էր իմ բժիշկ դառնալը, և՛ ոչ: Բայց ես սիրել եմ բժշկի գործը: Սովորելն ինձ համար զբաղմունք էր, հաճույք էի ստանում դրանից: Գերազանցությամբ ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, որն ավարտեցի 1993-ին: Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա: Հենց այնտեղ՝ Հովհաննես Կարպիսի Սարկավագյանի ղեկավարած բաժանմունքում մասնագիտական մեծ գիտելիքներ ձեռք բերեցի: Սկզբնական շրջանում զբաղվում էի հետվիրահատական թարախասեպտիկ բարդություններով: Վերապատրաստվել եմ եվրոպական մի շարք կլինիկաներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Մյունխենում, Մոսկվայում: Այսօր ինձ հաջողվում է զուգակցելաբդոմինալ և թորակալ վիրաբուժությունը:

- Բայց համարվում եք թորակալ վիրաբույժ: Ի՞նչ է դա նշանակում և հատկապես կրծքավանդակի ո՞ր օրգանների բուժումն է Ձեր խնդիրը:

- Մեր հասարակության մեջ կրծքային վիրաբուժություն ասելով անմիջապես հասկացվում է բնագավառ, որը զբաղվում է կրծքագեղձի խնդիրներով: Մինչդեռ մենք զբաղվում ենք թոքային և կրծքավանդակում տեղակայված մյուս օրգանների հիվանդություններով՝ բացի սրտից: Ի դեպ, ԱՄՆ-ում թորակալ վիրաբուժությունը կոչվում է կարդիոթորակալ վիրաբուժություն: Եվրոպայում, Ռուսաստանում թորակալի մեջ սիրտը չի մտնում: Մտնում են՝թոքերը, խոշոր շնչուղիները, շնչափողը, միջնորմի օրգանները, ստոծանին, կերակրափողը: Մենք աշխատում ենքծանր հիվանդների հետ, և պետք է ասել, որ ունենք հաջողություններ: Թեև նպատակներն ու ցանկությունները ոլորտը առավել զարգացնելու ուղղությամբ շատ են. տեխնիկապես, կազմակերպչական առումով դեռ շատ բանչենք հասցրել անել, կարծում եմ, ամեն բան դեռ առջևում է:

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ հիվանդությունների հետ է առավել շատ գործ ունենում թորակալ վիրաբույժը, որո՞նք են մեր երկրում ամենատարածվածները:

- Թոքային հիվանդությունները բաժանում ենք երկու խմբի՝ բորբոքային և ոչ բորբոքային: Բորբոքայինհիվանդությունները ծանր թոքաբորբերն են, բարդացած, արդեն դեստրուկցիայով, քայքայումով, թարախակույտի գոյացումով, թարախային պլևրիտներով: Վերջիններն ամենատարածվածներից են: Ինչպես ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ թոքերում ջուր է հավաքվում: Լինում են ցավեր, ջերմության բարձրացում, շնչարգելություն, օդի պակասի զգացում, ընդհանուր թուլություն: Հեղուկի կուտակումը կրծքավանդակի խոռոչում լինում է մի քանի պատճառով՝ բորբոքային, ուռուցքային, սիրտանոթային հիվանդությունների, երիկամային, սրտային, լյարդային անբավարարության ժամանակ: Պլևրալ խոռոչում կարող է հավաքվել մինչև 4-5 լիտր հեղուկ, ինչը կարող է բերել շնչառական անբավարարության, թթվածնային քաղցի, խորանալով ազդում է սրտի վրա, օրգանիզմում առաջանում է թթվածնային քաղց՝ իր հետևանքներով: Պլևրիտներն ընդգրկում են թոքի պատող թաղանթը՝ պլևրան, և սկսում է արտադրվել բորբոքային հեղուկ: Պլևրիտների բուժման եղանակներից է պունկցիան, երբ կատարվում է պլևրալ պունկցիա, դրենավորումը, իսկ բարդությունների առաջացման դեպքում, երբ պլևրան արդեն բորբոքային փուլում է գտնվում, կատարվում է վիրահատական միջամտություն: Իսկ բորբոքային հիվանդություններից ամենատարածվածը մեր տարածաշրջանում էխինոկոկոզն է: Էխինոկոկային բուշտը ախտահարում է օրգանը: Մինչև 70 տոկոս դեպքերում այս հիվանդության ժամանակախտահարվում է լյարդը, իսկ հաջորդ վնասվող օրգանը թոքն է: Սա համարվում է պարազիտայինհիվանդություն: Մարդը համարվում է միջանկյալ տեր, տափակ որդերի տիպին դասվող պարազիտ էխինոկոկ կոչվող որդը անցնում է կենդանիներից: Հասուն ձևը ապրում է շնազգիների աղիքում, որտեղից ձվերը, անցնելով արտաքին միջավայր, փոխանցվում են մարդուն կամ խոշոր եղջերավոր անասուններին: Ախտահարվում են լյարդը, թոքերը: Թոքերից հետո կարող են ախտահարվել բոլոր օրգանները՝ սիրտը, փայծաղը, երիկամները, ուղեղը, աչքերը և այլն: Ցավոք, Հայաստանը և ընդհանրապես Հարավային Կովկասը, Մերձավոր արևելքը, Հնդկաստանն Էխինոկոկոզի համար համարվում են էնդեմիկ գոտի:

- Խոսենք այնքան մեծ տարածում ունեցող թոքաբորբի մասին: Արդյո՞ք այս հիվանդությունն էլ վիրաբուժական ելք է ենթադրում:

- Սովորաբար ոչ բարդացած թոքաբորբերով զբաղվում են թոքաբանները, բայց երբ այն բարդացած է, սահմանային, հարկ է լինում արդեն դիմել վիրահատական միջամտության: Թոքաբորբերի մի մասն ուղեկցվում են նաև պլևրիտներով: Այսինքն՝ ընդգրկվում են բոլոր շերտերը՝ նաև թոքը պատող շերտը՝ պլևրան, այս դեպքում երկու հիվանդությունը միաժամանակ է՝ և՛ թոքաբորբ, և՛ պլևրիտ: Բարդացած թոքաբորբը թարախակույտի ձևավորումն է, երբ թոքաբորբի չբուժման կամ թերի բուժման հհետևանքով առաջանում է թարախակույտ, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն: Շարունակելով խոսել ոչ բերբոքային հիվանդություններից ամենատարածվածների մասին՝ ցավով պետք է նշել նաև շնչուղիների ու թոքերի ուռուցքները, որոնց թիվը գնալով աճում է ամբողջ աշխարհում: Այս հիվանդությունն ունեցող հիվանդները դիմում են բժշկի հիվանդության արդեն երկրորդ փուլում: Առաջին փուլում դիմող հիվանդների թիվը շատ քիչ է: Սկզբնական շրջանում հիվանդությունը կլինիկական դրսևորումներ չունի: Ընդհանուր առմամբ կարող է դրսևորվել հազով, որը հաճախ ծխողները վերագրում են ծխելուն, չծխողները՝ մրսելուն: Քաղցկեղի առաջին կլինիկական դրսևորումների՝ հազի, ընդհանուր թուլության, ախորժակի անկման, մարմնի քաշի կորստի ժամանակ արդեն պետք է հետազոտվել: Վերը նշվածներն ուռուցքների առկայության առաջին բարձրաձայնողներն են: Թոքային քաղցկեղի դեպքում լինում է հազի հետ արյունախառը խորխի առկայություն, երբեմն՝ ցավ: Մի քիչ ավելի ուշ փուլում՝ դրժվարաշնչություն, թթվածնային քաղց և այլն:

- Միայն մրսե՞լը, թե թոքային հիվանդությունների առաջացման այլ պատճառներ էլ կան:

- Բորբոքային հիվանդությունների առաջացման մի քանի պատճառ գոյություն ունի. և՛ մրսածությունը, և՛ օրգանիզմի ցածր դիմադրողականությունը, և՛ ուղեկցող հիվանդությունները, օրինակ՝ շաքարային դիաբետը, քրոնիկ սակավարյունությունը, անեմիաները, որոնց ժամանակ օրգանիզմում տեղի է ունենում դիմադրողականության անկում և այլն: Մեր՝ հայերիս մեջ բացակայում է առողջ ապրելակերպի կուլտուրան: Դրա առկայության, առողջ սնունդ օգտագործելու, սպարտով զբաղվելու, ինչպես նաև պարբերաբար կանխարգելից բուժզննման դեպքում հիվանդությունների թիվը զգալի կնվազի:

-Պարո՛ն Մկրտչյան, տասնյակ տարիներ աշխատելով առողջապահության ոլորտում, ժամանակ առ ժամանակ լինելով եվրոպական զարգացած երկրների կլինիկաներում, կարծում եմ, մշտապես համեմատում և գնահատում եք հայաստանյան առողջապահական համակարգը:

- Ընդհանուր առմամբ համակարգը շատ բաց տեղեր ունի, ինչն անդրադառնում է բժշկության կազմակերպման վրա: Մեր երկրում առողջապահության կազմակերպումը թերանում է: Սխալ է կազմակերպվում նախ ֆինանսավորումը: Հիվանդ-բժիշկ-ֆինանսավորող եռամիասնությունը ոչ լիարժեք է գործում: Պետպատվերը լիարժեք չի կարողանում ծածկել հիվանդության ծախսը: Մենք օգտագործում ենք մեծ ծախսեր պահանջող ապարատներ: Փորձում ենք մեր կապերի շնորհիվ իրականացնել բուժումը, բայց այսպես երկար չի կարող շարունակվել: Կան հիվանդություններ, որ թանկարժեք դեղորայք են պահանջում: Առաջանում է խնդիր. Ի՞նչպես տրամադրել թանկարժեք դեղորայքը պետպատվերի հիվանդին, եթե պետութան կողմից նրան շատ քիչ միջոցներ են տրամադրվում: Պետք է նեղացվի, խստացվի պետպատվերի շրջանակը: Պետպատվերը պետք միանշանակ տրվի սոցիալապես ցածր խավին: Մյուսների համար պետք է լինի ապահովագրություն:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan