Պուտին. «Ես համասեռամոլի հետ լոգանք չէի ընդունի»
Համացանցում պարբերաբար հայտնվում են հայտնի ռեժիսյոր Օլիվեր Սթոունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող վավերագրական ֆիլմից տեսանյութեր: Եթե նախորդ անգամ Պուտինն անկեղծացել էր իր հատուկ ծառայություններում աշխատանքի մասին, ապա հիմա նա արտահայտվել է սեռական փոքրամասնությունների մասին Ռուսաստանում: Հաղորդում է «Московский комсомолец»-ը:
Ռեժիսյորը Պուտինին բավականին պրովոկացիոն հարց է տվել՝ ինչպես իրեն կպահեր իրեն նախագահը, եթե հայտնվեր մեկ լոգասենյակում համասեռամոլի հետ սուզանավում:
Պուտինը պատասխանեց, որ պրովոկացիայի չէր ենթարկի համասեռամոլին և նրան հետ լոգանքի չէր գնա:
«Դե, ես կնախընտրեի չգնալ նրա հետ լոգանքի: Ինչի՞ համար նրան պրովոկացիայի ենթարկել: Բայց դուք գիտեք, ես ձյուդոի վարպետ եմ», - կատակել է նախագահը:
Սթոունը հարցրեց նաև, արդյո՞ք նախագահը խտրական չի համարում դեռահասների շրջանում համասեռամոլությունը քարոզելն արգելող օրինագիծը:
Պուտինն էլ հայտարարեց, որ համասեռամոլներին Ռուսաստանում ոչ մեկ չի նեղում:
Zham.am