ԱԺ-ի կրեատիվ միտքը. պատգամավորներին կբացատրեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի: Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սևագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ: ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրավիրված խորհրդակցության ընթացքում այս գաղափարը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների և ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ: Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում: 2 ժամ տևած քննարկումից հետո որոշել են շարունակել նաև առաջիկայում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: