Անսովոր իրեր և երևույթներ, որոնք գրավում են աշխարհը (Լուսանկարներ)
Գրեթե ամեն ամիս շուկայում նոր իրեր են հայտնվում, որոնք որոշ դեպքերում անհասկանալի պատճառներով մեծ տարածություն են գտնում:
«Интересно знать»-ը ներկայացնում է նման իրերից մի քանիսը:
1. Սփիներ
Այս հակասթրեսային խաղալիքը ստեղծվել է դեռ 1990-ական թվականներին, սակայն չափիվ դուրս պոպուլյար է դարձել միայն 2017 թվականին:
2. Մինիմալիստական դաջվածքներ
Դաջվածքի մասնագետ Մո Հանջի հայտնի է դարձել իր նկարներն ընդամենը մեկ գծով դաջելու շնորհիվ: Նման դաջվածքները մեծ տարածություն են գտել ամբողջ աշխարհում:
3. Աղավնիների տեսքով կոշիկներ
Ճապոնուհի Կեյկո Օցուհաթան պաշտում է բարձրակրունկ կոշիկներ և աղավնիներին: Այդ իսկ պատճառով նա որոշել է ստեղծել աղավնիների տեսքով կոշիկներ: Նման կոշիկների լուսանկարները ցնցել են համացանցը, իսկ ճապոնուհին մանրամասն նկարագրություն է հրապարակել՝ ինչպես կարելի է ստեղծել նման կոշիկներ:
4. Այգեգործության համար նախատեսված գործիքների տեսքով լապտերներ
Այս գաղափարի հեղինակն իտալացի դիզայներ Մաթեո Ուգոլինին է:
5. Ձմերուկի տեսքով հաց
Նմանատիպ անսովոր գաղափարի հեղինակներն են Թայվանի «Jimmy’s Bakery» փռերի ցանցն է: Կարևորն այն է, որ նման հաց ստանալու համար օգտագործում են միայն բնական գունավորիչներ՝ կանաչ թեյ, ելակ և ածուխ: Նման գունագեղ և առաջին հայածքից հյութալի խացը շատ է դուր եկել համացանցի օգտատերերեին:
6. Թափանցիկ տաբատներ
«Topshop» հայտնի ապրանքանիշը բավականին անսովոր ջինսեր է ներակայցրել, որոնք պատրաստված են թափանցիկ պլաստիկից: Կազմակերպությունը կոչ է արել իր գնորդներին ոչ ստանդարտ կերպ մտածել՝ համադրելով ջինսերը կիսատաբատների հետ:
7. Լուսարձակող մազեր
Հայտնի վարսահարդար Գայ Թանգն առաջարկել է աղջիկներին նեոնային ներկով պատել մազերը: Եվ չնայած այն բանի, որ մազերը ներկելու նման տեխնիկան բավականին բարդ է, այս թրենդն առրդեն լայն տարածություն է գտել:
Zham.am