Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ)
24
Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Պատերազմ Արցախում
«Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան

Այսուհետ տարվա մեջ երկու անգամ ընդունելության քննություն կկազմակերպվի. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Այստեղ քննություն էր հանձնում 158 դիմորդ, որոնցից 9-ը չէին ներկայացել քննության: Նախարարը հաջողություն է մաղթել քննությանը ներկա դիմորդներին՝ նշելով, որ գիտելիք ունեցող դիմորդներն անպայման կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատատություններ. «Կարևորը չհուզվեք, հանգիստ գրեք ձեր առաջադրանքները և վստահ եղեք, որ Ձեր գիտելիքներն ապահովելու են ցանկալի արդյունք»,- դիմորդներին ուղղված խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:
Քննության մեկնարկից հետո, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարարը, անդրադառնալով միասնական քննությունների կենտրոնացված համակարգին, նշել է, որ տարիների ընթացքում այս մեխանիզմը ապահովել է որոշակի արդյունք. «Այսօր յուրաքանչյուրը գիտի, որ իր գիտելիքին համարժեք գնահատական կստանա: Մենք, սակայն, ուրիշ խնդիր ունենք, բուհերը շատ են բողոքում, որ այն դիմորդները, ովքեր առաջին հայտով ձևակերպված մասնագիտական նախընտրություն ունեն՝ դուրս են մղվում բարձր միավորներ ստացած դիմորդների կողմից, որոնք ուրիշ մասնագիտություն են ընտրել: Հնարավոր է, օրինակ, բարձր միավոր ստացած իրավաբանական ֆակուլտետի դիմորդը դուրս մղի պատմության ֆակուլտետի ավելի ցածր միավոր ստացած դիմորդին»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում միասնական քնությունների և բուհերի ընդունելության ընթացակարգերում: «Նախատեսվում է առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել՝ ովքեր առաջին հայտով դիմել են ու դրական միավոր են ստացել՝ անպայման կընդունվեն առաջնահերթ, իսկ դրանից հետո միայն թափուր տեղերի առկայության դեպքում ընդունվեն մնացած դիմորդներ: Իսկ ընդհանրապես շտեմարանային համակարգն արդյունավետ է և սովորելու ձգտում ունեցող աշակերտը կարող է լավ աշխատելու դեպքում ապահովել իր քննության արդյունքը»,- ընդգծել է Լ. Մկրտչյանը: Ըստ նախարարի` միասնական քննությունների կազմակերպման ընթացակարգում նախատեսվում է մեկ այլ կարևոր փոփոխություն ևս. հնարավոր է, որ այսուհետ տարվա մեջ երկու անգամ ընդունելության քննություն կազմակերպվի՝ համակարգի բեռնաթափման, ինչպես նաև դիմորդների հնարավորությունների ընդլայնման նպատակով. «Յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկու անգամ փորձել: Մենք պետք է աստիճանաբար հասկանանք, որ այս համակարգը ոչ թե սխալը բռնելու վրա է, այլ երեխայի գիտելիքը ստուգելու համար է: Եթե դիմորդն առաջին անգամ այնքան էլ լավ արդյուքն չի ապահովել, նա կարող է մեկ անգամ էլ փորձել: Այս նորամուծությունը կապված է էլեկտրոնային համակարգի հնարավորությունների հետ և այդ ուղղությամբ փորձելու ենք աշխատել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ նման փորձ շատ երկրներում կա:
Նախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանում նման համակարգով է ընդունելություն անցկացնում Ամերիկյան համալսարանը, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում մյուս համալսարանների համար:
Լևոն Մկրտչյանը նաև նշել է, որ նորամուծություններն ենթադրում են նաև քննական արդյունքների հավաստագրում. ցանկացած երեխա կարող է մասնակցել ցանկացած քննության, ստանալ սերտիֆիկատ, այնուհետև հայտի գերակայության սկզբունքով դիմել նախընտրելի բուհը:
Հավելենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով` հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննությունների կազմակերպման նպատակով ստեղծված 29 քննական կենտրոններում քննություն է հանձնելու 5191 դիմորդ: Արցախում գործելու է 5 քննական կենտրոն` «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն կհանձնի շուրջ 700 դիմորդ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan