Ռիհանան Թրամփին անբարոյական խոզ է անվանել
Հանրահայտ փոփ-երգչուհի Ռիհանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «անբարոյական խոզ»։
«Զզվելի է։ Ահավոր նորություններ են։ Ամերիկան ոչնչացնում են հենց մեր աչքի առաջ։ Ինչպիսի անբարոյական խոզ պետք է լինել, որ նման բան անել», - գրել է Ռիհանան թվիթերում։
Կարելի է ենթադրել, որ երգչուհուն վրդովեցրել է Թրամփի հրամանագիրը՝ 7 մերձարևելյան երկրներից գրին-քարտ ունեցողների մուտքը ԱՄՆ արգելելու բերաբերյալ։ Նա նաև կարգադրել է սկսել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։
Ինքը՝ Ռիհանան ծնվել է Բարբադոսում և 16 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ շու-բիզնեսում կարիերա կառուցելու համար։
Zham.am