Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ
Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում նվաճեց արծաթե մեդալ:
Նա հրում վարժությունում կարողացավ բարձրացնել 228 կգ և զբաղեցնել մրցապայքարի 2-րդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ։
***
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց:
Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում:
Zham.am