Արցախում մեկնարկել են միասնական քննությունները
Արցախում այսօր մեկնարկել են միասնական քննությունները` կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներից:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե Հակոբյանն ասել է, որ կենսաբանություն առարկայի մասնակիցների թիվը 69 է, աշխարհագրություն առարկայից՝ 16, իսկ համաշխարհային պատմություն առարկայի քննությանը մասնակցում է 4 դիմորդ:
«Այսօրվա քննություններին ընդհանուր մասնակցում են 89 դիմորդ, որոնց համար նախատեսված է 2 քննական կենտրոն»,-նշել է Մ. Հակոբյանը և տեղեկացրել, որ ամենաշատ դիմորդները հայտագրվել են հայոց լեզու և գրականություն միասնական քննությանը:
«Քննության ընթացքը բավականին հանգիստ է, որևէ դժգոհություն չկա և աշակերտների համար բոլոր պայմանները նախատեսված են: Բողոքներ չեն արձանագրվել: Տպագրական թերությունները չենք քննարկում առաջադրանքներում»,- ասել է Մ. Հակոբյանը և հավելել, որ քննության անցկացման համար նախատեսված է 3 ժամ:
Մանրամասները՝ Artsakhpress.am-ում: