Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Ես չեմ կարող երգել, երբ կողքի սեղանին խորոված են ուտում». Շուշան Պետրոսյան

Պետական պարգեւներ ստացած անձանց շուրջ բարձրացված աղմուկի թեմայով «Իրատես»-ը զրույցել է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

Ընդհանրապես չարժե՞ կոչումների ինստիտուտը վերացնել, հասարակությունը, այսպես թե այնպես, գնահատում է արժանիներին:

Այն, որ պետք է այդ կոչումները վերացվեն, ինձ համար պարզ դարձավ մայրիկիս օրինակով: Ես ստացա վաստակավորի կոչում, իսկ նա` Արաքս Մանսուրյանը, դրան անգամ չարժանացավ: Իմ գուրուն, երգարվեստի համալսարանը մայրս է, որն այսօր աշխարհով մեկ ներկայացնում է հայ մշակույթը ոչ միայն որպես երգչուհի, այլեւ մանկավարժ: Այլազգիները ծանոթանում են մեր երաժշտությանը եւ երգում են Կոմիտաս, Մանսուրյան, Եկմալյան, իսկ սա շատ մեծ բան է: Երաժշտությունը նաեւ ազգը ճանաչելու առիթ է տալիս, Արեւմուտքում ընդունված է ուսումնասիրել երգի ակունքները:

Նա այս հարցում շատ մեծ գործ է անում: Եթե Արաքս Մանսուրյանը վաստակավոր, ժողովրդական արտիստ չէ, ավելի ժողովրդական ու վաստակավոր չէ՞, քան որեւէ մեկը: Սրանք պայմանական բաներ են: Աշխարհի ամենադժվարին հանդիսատեսը հայն է, խոսքը սփյուռքի մասին չէ, այլ հայաստանցի հայի: Սփյուռքը կարոտից շատ փոխզիջումների է գնում, միայն թե հայերեն մի բան լսեն: Սա չափորոշիչ լինել չի կարող, չափանիշը Հայաստանի` Երեւանի, Գյումրու, Վանաձորի հանդիսատեսն է: Դուք չեք պատկերացնում, թե ինչ պահանջկոտ են: Եթե ուզում ես հասկանալ` դրսում կգնահատվես, թե ոչ, նախ պետք է լավագույն քննությունը հանձնես հայ հանդիսատեսի առջեւ: Գյումրին այնքան մշակութակուռ է, որ ամեն մենահամերգից հետո կարծես համալսարան ավարտեմ: Մենք նաեւ ծափեր ենք դժվար շռայլում: Արտիստը սնվում է այդ ամենով, նրա օրը դրանով է լցվում:

Մի՞թե վատ է, որ արտիստը ոգեւորվում է: Ի դեպ, ով այդ կոչումները ստանում է, ունի իր լսարանը: Իհարկե, կան արտիստներ, որոնք պետք է վաստակավոր չլինեին, քանզի իրական վաստակավորի հետ նույն հարթությունում չեն կարող լինել: Բայց սա իմ անձնական դիտարկումն է ու կարծիքը, որը ես չեմ բարձրաձայնում: Ես չեմ կարող մտածել բոլորի պես, ես ավելի պահանջկոտ եմ ու պրոֆեսիոնալ աչքով եմ նայում, տեղյակ եմ բոլորի հնարավորություններին, աճելու ունակությանը: Բայց գոյություն ունի շուկա, որը որոշիչ է:

Նախորդ տարի էլ Արմենչիկին վաստակավոր կոչում շնորհելու փաստը քննադատության ալիք բարձրացրեց:

Քննադատության ալիքը միշտ էլ կա: Ինձ շնորհելուց էլ մեծ աղմուկ բարձրացավ:

Ընդ որում, ես իմ կոչման մասին իմացել եմ Սյուզան Մարգարյանի հեռախոսազանգից: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են ստանալ այդ կոչումը ու ամեն ինչ անում են, իրենց դոսյեներն են սարքում, սա ծիծաղելի է: Այդ կոչմանն արժանանում ես ժողովրդի սիրով: Ես տեսնում եմ այդ սերը: Իմ տասնյոթ տարվա ալբոմն առայսօր սիրված է:

Քաղաքականությունը Ձեր մեջ չսպանե՞ց երգչուհուն:

Չէ, ինչպե՞ս կարող էր սպանել:

Քիչ եք երգով զբաղվում հիմա:

Այս հարցը ամեն անգամ տալուց ես մտածում եմ` Աստված իմ, եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ, ինչպես իմ ընկերներն են անում: Ոչ թե ակումբում երգելն է վատ, ուղղակի իմ տեսակն այլ է, չեմ կարող երգել «Պատրանքի թեւով», երբ կողքի սեղանին խորոված են ուտում: Այսինքն, այսպես թե այնպես պատգամավոր լինեի, թե ոչ, իմ երգարվեստը սա է: Ես երգում եմ շատ, Երեւանում դա չեք տեսնում, որովհետեւ այստեղ դոմինանտը դասական երաժշտությունն է: Ես երգում եմ սահմանամերձ շրջաններում, գիտե՞ք ինչքան բարեգործական համերգներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan