ԱԺ-ում պայքար է բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական պատվիրակությունների ձեւավորման համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովների կազմերը «հորով-մորով» անելուց հետո սկսվել է մեկ այլ պայքարի փուլ՝ բարեկամական խմբերի եւ միջխորհրդարանական պատվիրակությունների ձեւավորման համար։ Դրանց կազմում ընդգրկվելը նշանակում է գործուղումներ, շրջագայություններ, գործուղման վճարներ։ ՀՀԿ խմբակցության սենյակն այս օրերին «շուրջօրյա» ռեժիմով ընդունում-ճանապարհում է ՀՀԿ-ականներին, որոնք իրենց խնդրագրերը փոխանցում են Վահրամ Բաղդասարյանին, նա էլ՝ «վերեւներին»։
Ի դեպ, չի բացառվում, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստում անդրադառնան նաեւ այդ հարցին։ Միայն հայտնի է, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում «Ծառուկյան դաշինքը» նույն կազմով կներկայանա՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, ՀՀԿ-ից 4 հոգի կլինեն՝ Արփինե Հովհաննիսյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Ֆարմանյան, Արմեն Աշոտյան։ Վերջինս, հավանաբար՝ փոխարինող կազմում։ ՀՀԿ-ն չի ցանկանում «Ելք»-ին ընդգրկել հիմնական կազմում, վերջինս պատրաստվում է ԱԺ խորհրդի առաջիկա նիստում ընդվզել։ «Ելքի» թեկնածուն Էդմոն Մարուքյանն է», - գրում է թերթը: