Հայաստանի մշտական բնակչության թիվը կտրուկ նվազել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 981.5 հազար հոգի, մինչդեռ նախորդ տարի մշտական բնակչությունը շատ էր 12.9 հազարով: Նկատենք, որ այս ցուցանիշն ամբողջությամբ չի բացահայտում արտագաղթի ծավալները, եւ երկրում ապրող մարդկանց իրական թիվը կարելի է իմանալ միայն մարդահամարի արդյունքում, երբ հրապարակվի առկա բնակչության ցուցանիշը:
Բայց այլ ոլորտների ցուցանիշների համադրմամբ կարելի է գրեթե ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության թվի մասին: Այս հարցում օգնության կարող է հասնել, օրինակ, հացի արտադրության ծավալների վերլուծությունը:
Պարզվում է` 1998թ. Հայաստանում արտադրվել է 373 հազար տոննա հաց, 2006թ. հացի արտադրության ծավալները կազմել են 295 հազար տոննա, իսկ նախորդ տարի արտադրվել է 277.9 հազար տոննա հաց:
Հանրահաշվական մի քանի պարզ գործողությունների միջոցով կարող ենք պարզել, որ Հայաստանում հիմա բնակչության թիվը 2 միլիոնի հազիվ է հասնում: Իսկ Սերժ Սարգսյանը խոսում է 4 մլն բնակչություն ունենալու ծրագրից»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: