Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Հունիսի 1-ին Երևանում՝ երգչի Կասկադի հարեւանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից«Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Հենց այս շենքում է բացվելու Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։ Այն նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախագծի գործընկերները։ Նախագահ Սարգսյանը հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին։

Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերին:2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին նոր լիցք տալ մաեստրոյի բարեգործական գործունեությանը։ Արդյունքում ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:

«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին։ Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և իր աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeAհիմնադրամի համահիմնադիրներ, մեր բարեկամներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և Նուբար Աֆեյանի, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին»,- ասել է Շառլ Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումն է։ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը։

«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելն ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդին հանդիպած բոլոր մարտահրավերներին՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին», – նշել է համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես է գալիս որպես հարթակ՝ ինտերակտիվ թանգարանի ստեղծման նախագծում։ Ծրագրինաջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Moonlight production», «Ararat Brandy company», «Doping», «Marog», «Ծիրանի» ընկերությունները։

«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում ու ողջունում է բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ միանալու այս նախագծին։

Երևանում Ազնավուրի կեցավայրի մասին

Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։

Հինգհարկանի շենքը գտնվում է Երեւանի Կասկադի հարեւանությամբ։ Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված 120-150 հանդիսատեսի համար, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կեցավայրը։ Շենքի շինարարությունը մեկնարկել էր 2007 թվականին ու ավարտվել 2009-ին։ 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան լինելու գործին։

«Ազնավուր» հիմնադրամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan