ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հունիսի 7-ին՝ Կառավարության օրակարգով
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» հարցը:
Առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2017 թվականիհունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ` «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», ‹‹Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ‹‹Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ‹‹Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ‹‹Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ‹‹Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
‹‹Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչարարությանհիմունքներիև վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ‹‹Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Zham.am