Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. զոհվել են բարձրաստիճան զինվորականներ (լուսանկարներ)
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը
Թուրքիայի Շըրնաք նահանգում զինվորականների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել: Թուրքական «Milliyet» թերթը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի հայտարարությանը, նշում է, որ ուղղաթիռը բախվել է բարձր լարման էլեկտրալարերին և ընկել: Ուղղաթիռը կործանվել է թռիչքից 3 րոպե անց:
Ուղղաթիռի կարծանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում ուղղաթիռի անձնակազմը և տեղափոխվող զինվորականնները:
Զոհվածները հիմնականում բարձրաստիճան զինվորականներ են: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զոհվել են 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Այդողան Այդընը, գնդապետներ Օղուզհան Քյուչյուքդեմիրը, Գյոքհան Փեքերը, փոխգնդապետ Սոնգյուլ Յաքութը:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Աղբյուր` Ermenihaber.am